
«Ավելի շուտ կավարտեմ կարիերաս, քան կտեղափոխվեմ «Արսենալ»»

«Տոտենհեմի» 20-ամյա կիսապաշտպան Դելե Ալին ուրախացրել է թիմի երկրպագուներին:
«Տեղափոխություն «Արսենա՞լ», թե՞ կարիերայի ավարտ: Ես խաղակոշիկներս կկախեմ մեխից»,- հաստատակամորեն հայտարարել է Դելե Ալին, ում խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
Ալին «Տոտենհեմ» է տեղափոխվել «Միլթոն Քինս Դոնսից» 2015թ. հունվարին: Այս մրցաշրջանում նա ԱՊԼ-ում անցկացրել է 31 հանդիպում, խփել է 8 գոլ և դարձել է 9 գոլային փոխանցման հեղինակ:
Անգլիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ «Տոտենհեմը» երկրորդն է և ետ է մնում առաջատար «Լեսթերից» 7 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը