Բաժիններ՝

«Ական փնտրող ռոբոտները» պետք է գտնեն մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի 11 մասնակից թիմերն ապրիլի 16-ին կմրցեն լավագույնի տիտղոսին արժանանալու համար: Ինչպես տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով գտնեն մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես նշեն դրանց գտնվելու վայրը և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզը ուղարկեն սերվերին: Ռոբոտաշինության սիրահարները կարող են տեղում ծանոթանալ մրցույթի մասնակից 11 ռոբոտներին, իսկ ժյուրիի պրոֆեսիոնալ անդամները միջոցառման վերջում կընտրեն լավագույններին:

Հաղթող գաղափարների հեղինակները դրամական խոշոր պարգևատրումներ կստանան մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության կողմից:
Մրցույթն իրականացվում է #ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում և նպատակ ունի բացահայտելու ու խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930