Saint Laurent-ն օծանելիք է նվիրել փարիզյան գարնանը
Saint Laurent ֆրանսիական նորաձեւության տունը թողարկել է օծանելիքների Paris Premieres Roses լիմիտավորված հավաքածուն՝ նվիրված փարիզյան գարնանը: Բույրի մեջ զգացվում են դամասկոսյան վարդի, հովտաշուշանի եւ վարդակակաչի նրբաբույրերը:
Սրվակը պատրաստված է սեւ ապակուց եւ զարդարված աստղերի եւ սրտերի պատկերներով: Սպասվում է, որ օծանելիքը վաճառքում կհայտնվի ապրիլի կեսերին:
Saint Laurent նորաձեւության տունը 1962 թվականին հիմնել է դիզայներ Իվ Սեն-Լորանը՝ Պիեռ Բերժեի հետ համատեղ: 2002 թվականին Սեն-Լորանը որոշում ընդունեց թողնել գործը եւ իր բրենդը վաճառեց Pinault Printemps Redoute (PPR) հոլդինգին:
2012 թվականից ընկերության կրեատիվ տնօրենը Էդի Սլիմանն է: 2015 թվականի ապրիլին նա ազատվել է աշխատանքից, նրան փոխարինելու եկել իտալական ծագմամբ բելգիացի դիզայներ Էնտոնի Վակարելոն, որն ավելի վաղ համագործակցում էր Versus Versace-ի հետ: