Վաճառքում հայտնվել են Բեյոնսեի ստեղծած տաբատներն ու տոպերը
Ամբողջ աշխարհի 50 կետերում, այդ թվում՝ Topshop, Net-a-porter.com եւ Selfridges խանութներում մեկնարկել են Ivy Park-ի մարզահագուստի հավաքածուի վաճառքները, որի ստեղծմանը մասնակցել Է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, հաղորդում է WWD-ը:
Շարքը նվիրված է այն կանանց, որոնք ակտիվ կենսակերպ են վարում: Դրանում տեղ են գտել տոպերի, մարզական տաբատների եւ տարբեր աքսեսուարների մի քանի մոդելներ: Ընկերության գովազդային դեմքը դարձել է երգչուհին ինքը:
Բեյոնսեն r’n’b ժանրի առավել մեծ ժողովրդականություն ունեցող կատարողներից մեկն է, Jay Z ռեփերի կինը: Նա իր կարիերան սկսել է Destiny’s Child խմբում: Երգչուհին հինգ ալբոմ ունի իր սոլո դիսկոգրաֆիայում: Բեյոնսեն ստացել է «Գրեմմի»-ի 20 պարգեւ ինչպես խմբի կազմում ձայնագրված երաժշտության, այնպես էլ սոլո ձայնագրությունների համար: