
Եվրոպայի լիգայում «Լիվերպուլը» կխաղա «Վիլյառեալի» հետ, իսկ «Շախտյորը»` «Սևիլիայի»

Նեոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը:
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ
«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) – «Սևիլիա» (Իսպանիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)
Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին. «Շախտյորը» կընդունի «Սևիլիային», իսկ «Վիլյառեալը»` «Լիվերպուլին»: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Լիվերպուլը» պայքարից դուրս է թողել Դորտմունդի «Բորուսիային», «Սևիլիան»՝ Բիլբաոյի «Ատլետիկին», «Վիլյառեալը»՝ չեխական «Սպարտային», Դոնեցկի «Շախտյորը»՝ պորտուգալական «Բրագային»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը