Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին:
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Սերժ Սարգսյանին զեկուցվել է հայկական զինված ուժերում ձեռնարկվող քայլերի մասին: ՀՀ Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ պետք է զբաղվի ոչ թե Վրաստանը, այլ համաշխարհային քաղաքականության խոշոր խաղացողները: Այս մասին են վկայում՝ «Վրաստանը կկարողանա արդյոք օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը» հարցման մասնակիցների 50,6 տոկոսը, որն անցկացվել է Sputnik-ի կայքում:
34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած
Պետական պատկան մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունն է հնարավորինս բացառել նման ծանր հետևանքների առաջացումը, ինչպես նաև հնարավոր մասով ապահովել դրանց վերացումը:
«Մենք տեսնում էինք, որ նրանց թիկունքը փակ է, մենք լսում էինք այդ կրակոցները եւ տեսնում ենք, որ նրանց հրետանին չի թողնում, որ հետ գնան»,- ասում է Վիտալի Բալասանյանը:
Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ ապրիլի 10-ին կայացել է Բելգիայի տարբեր քաղաքներից ժամանած հայերի բողոքի ցույցը:
Նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առկայությունը եւ համարժեքությունը կարեոր դերակատարություն ունեն ագրեսիայի զսպման գործում:
Թուրքական Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը կրկին հաջող է հանդես եկել: Նրանք հաջողվել է դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում ապրիլի 11-ից 12-ը կայանալիք ԵԽ կրթության նախարարների համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համա ր» խորագրի ներքո:
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, իր խորը մտահոգությունն է հայտնել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների առնչությամբ, որ Ռուսաստանը շարունակելու է սպառազինություններ մատակարարել Ադրբեջանին:
Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Յուվենթուսը» հաղթեց «Միլանին» (1:2), «Նապոլին» ջախջախեց «Վերոնային» (3:0)
«Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում, տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»,- նշեց նա:
Կոնգրեսը, Համագումարը կոչ են անում Սպիտակ տանը կյանքի կոչել կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի համատեղ առաջարկները, կասեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրումը:
«Ամեն ինչից միշտ գոհ է եղել: Ընդհակառակը, ով էլ գոհ չլիներ, ինքն այսպես դուխ կտար… Առանց չափազանցնելու եմ ասում, որովհետև երեխա ժամանակներից՝ դպրոցական տարիքից, ինքն այդպիսին է եղել իր էությամբ: Մարդն այդպես ծնվում է, մարդն այդպիսին չի կարող դառնալ: Ինքն այդպես ծնվել էր»,- ասաց զինծառայողի հարազատը՝ նշելով, որ Ռոբերտ Աբաջյանը միշտ աչքի է ընկել իր համեստությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին:
ԵԽԽՎ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը՝ ապրիլի 18-ին, նախատեսվում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական սրացումը» թեմայով քննարկումներ:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին Ղարաբաղի պատերազմի մասնակից ադրբեջանցի հաշմանդամները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի հետ սահմանային «Սընըգ» անցակետում։
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան» պարտվեց «Ռեալ Սոսիեդադին» (0:1), իսկ «Ռեալը» ջախջախեց «Էյբարին» (4:0):
«Չորսօրյա պատերազմից հետո միանշանակ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը նոր փուլ է մտել։ Ես կարծում եմ՝ մենք շատ արագ պետք է կարողանանք երեք բան անել՝ տալ պատերազմական իրավիճակի առաջացման պատճառների ճիշտ բացատրությունը; գնահատել այդ օրերին մեր գործողությունները; ճշգրտել մեր հետագա անելիքները։ Այստեղ գլխավորն իհարկե այն է, թե արդյոք հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը և խուսափել բազմաթիվ զոհերից»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական այցով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր:
ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Արտաշես Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այս պահի հոսպիտալում գտնվում են 39 հիվանդ-վիրավորներ, որոնցից 36 ը զինծառայող, 3-ը` ԵԿՄ-ից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին:
«Ի սկզբանե կային մի քանի նախաձեռնող խմբեր: Հետագայում մենք միավորվեցինք և առաջարկեցինք ստեղծել մեկ ընդհանուր կորդինացնող խումբ: Քյարամ Սլոյանի ընտանիքին տրվող աջակցության հետ կապված, այս օրերին բավականին խնդիրներ կարողացել ենք լուծել: Հավաքվել է որոշակի գումար: Տեսնելով Քյարամ Սլոյանի ընտանիքին օգնության մասին մեր գրառումը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը իր աջակցությունը հայտնեց հոգալ Սլոյանների ընտանիքի տան տանիքի վերակառուցման ամբողջ ծախսը: Բոլոր այն գումարները, որոնք տարբեր նախաձեռնող խմբերի կողմից հավաքվել են, կուղղվեն Սլոյանների ընտանիքի անունով բացված հաշվեհամարին»:
Քաղաքացի Հայկ Է.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ևս Սերժ Սարգսյանը հանդիպի, Է.Շարմազանովը պատասխանեց, որ հանդիպումը նախաձեռնել էր Լ.Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանն ընդունել էր հրավերը և ինքն էլ այցելել էր Տեր-Պետրոսյանի տուն, իսկ Քոչարյանի մասին պետք է հարցնել նրա խոսնակին:
Գյումրու ծննդատանը ապրիլի 10-ին լույս աշխարհ եկած արու զավակին ծնողները կոչել են Տիգրան՝ ի պատիվ Ջեբրայիլում զոհված քաջ նահատակի: Ծնողները Շիրակի մարզի Քեթի գյուղից են: 2 կգ 900 գրամ ծնված զավակը Խաչատրյանների ընտանիքում երրորդ զավակն է: Փոքրիկի ավագ եղբայրը 8 տարեկան է, ունի նաև իրենից մեծ քույրիկ: 20-ամյա Տիգրանը, ում անունով կոչել են նորածնին, անակնկալի գալով թշնամու հարձակումից՝ մղվել է առաջնագիծ« մտել թշնամու 8 տանկի մեջ «անողոք« անզիջում կռիվ է մղել» իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է:
Նիգերիայի ջրերում անհայտ անձինք հարձակում են իրականացրել թուրքական նավի վրա, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Ապրիլի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել անհապաղ անձեռնմխելիությունից զրկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կուսակցության պատգամավորներին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը: