![](/banners/BeFunky-design.jpg)
Հոսպիտալում գտնվում է 39 վիրավոր
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Artashes-Xachatryan.jpg)
ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Արտաշես Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այս պահի հոսպիտալում գտնվում են 39 հիվանդ-վիրավոր, որոնցից 36-ը զինծառայող, 3-ը` ԵԿՄ-ից. «Վերակենդանացման բաժամունքում գտնվում են թվով 7 զինծառայողներ, որոնցից 3 ի վիճակն է շարունակում մնալ ծայրահեղ ծանր, 4-ինը` ծանր կայուն։ Այսօր հիվանդներ չենք ընդունել, իսկ երեկ` մեկ կամավորական` թեթև վիրավորումով։ Դուրս գրվողներ չեն եղել, սակայն եղել են վիրավորներ, որոնք վերակենդանացման բաժամունքից տեղափոխվել են համապատասխան բաժամունքներ։ Այսօր նաև մեզ այցելել է առողջապահության նախարարը և միասին մեր մասնագետների հետ քննարկել վերակենդանացման բաժամունքի հիվանդների բուժման հարցերը»։
Նա դժվարացավ հիմա ասել, թե վիրավորներից քանիսը հետագայում կունենան հաշմանդամության խնդիր. «Երբ արդեն կանցնեն վերականգնողական փուլ՝ նոր պարզ կլինի` կա՞ն արդյոք այդպիսինները, թե՞ ոչ»։ Նա նշեց որ Թորոսյան Հայկի ու Բաղդասարյան Հրայրի առողջական վիճակը բարելավվել է։