
«Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար». վիրավորված զինծառայող Արման Ավետիսյան

«Հայ զինվորի» լրագրող Գայանե Պողոսյանն իր ֆեյսբուքայն էջում մեջբերել է Արցախում վիրավորված զինծառայողներ Արման Ավետիսյանի խոսքերը, ում նա հանդիպել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հեսպիտալում:
«Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա: …50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենից շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի այդ մարտում… Թուրքը պատասխան է տալու իր արածի համար:
Արման Ավետիսյան: Զինվոր»,- գրել է նա: