Վերջին հրաժեշտը զոհված զինվորներին՝ այսօր

Երեկ՝ ապրիլի 6-ին, ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել նաև ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը: Հայկական կողմն ունի 33 զոհ, 121 վիրավոր զինծառայող, 25 անհետ կորած:

«Ցավում ենք և հպարտանում…»

Այսօր՝ ժամը 18: 00-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա 1967թ. ծնված ազատամարտիկ Սարգիս Լազրի Խալաֆյանի հոգեհանգիստը: Հուղարկավորությունը` վաղը, ժամը 13:00-ին:

Շարքային Գոռ Կարապետի Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին, Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: 1996թ. ծնված զինծառայողի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 14:00-ին:

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր՝ ժամը 18:00-ին տեղի կունենա 1997թ. ծնված շարքային Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչի հոգեհանգստի արարողությունը: Հուղարկավորությունը` վաղը՝ ժամը 14:00-ին:

1985թ. ծնված մայոր Հայկ Վահանի Թորոյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին՝ Երևան Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի մոտ գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցուց: Հայկ Թորոյանը ՀՀ ԶՈՒ-ում ծառայում է 2002թ.-ից:

1982թ. ծնված ենթասպա Գագիկ Սուրիկի Մելքոնյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում:

Շիրակի մարզի Գետափ գյուղում այսօր՝ ժամը 13:00-ին տեղի կունենա 1990թ. ծնված պայմանագրային զինծառայող Վարդան Սուրիկի  Թադևոսյանի հուղարկավարությունը:

1996թ. ծնված շարքային Արամայիս Գրիգորի Միքայելյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին Էջմիածնի Շողակաթ եկեղեցուց:

Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում այսօր տեղի կունենա 1996թ. ծնված Արամ Արայիկի Աբրահամյանի հուղարկավորությունը:

Հրազդանի Կոճոռի եկեղեցուց այսօր՝ ժամը 13:00 տեղի կունենա 1995թ. ծնված շարքային Սարգիս Արմենակի Սահակյանի հուղարկավորությունը:

Սյունիքի մարզի Որոտան գյուղում այսօր՝ ժամը 12:00-ին վերջին հրաժեշտը կտան 1996թ. ծնված շարքային Նարեկ Վարդանի Մկրտչյանին:

1996թ. ծնված շարքային Ռաֆիկ Խլղաթի  Հակոբյանի հուղարկավորությունն այսօր՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում:

Տեսանյութեր

Լրահոս