
Քիմ Քարդաշյանը և Քանիե Ուեսթը խիստ բարկացրել են հարևաններին

Նորաբնակներ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ Քանիե Ուեսթը, կատաղության են հասցրել հարեւաններին: Այս մասին գրել է The Inquisitr-ը:
Նոր առանձնատուն տեղափոխվելուց հետո, որը գտնվում է Լոս Անջելեսի Բել Էյրի հեղինակավոր շրջանում, աստղային զույգն սկսել է անհարմարություններ ստեղծել մերձակա տների բնակիչների համար: Վայրը զրկվել է անդորրից, այնտեղ աղմուկ եւ իրարանցում է տիրում: Քարդաշյանին մշտապես հսկում են տեսախցիկները, շրջանի փոքրիկ փողոցները «կայանատեղիի» են վերածվել «զանգվածային լրատվամիջոցների համար»:
«Դա միայն սկզբն է, հետո ավելի վատ կլինի: Շրջակայքում ապրողներից շատերը դժգոհ են նոր հարեւաններից եւ ցանկանում են, որ նրանք հեռանան»,- մեջբերում է պորտալը հարեւանների խոսքը:
Ավելի վաղ «Լենտա.ռու»-ն գրել էր, որ աստղային զույգը 2013 թվականին Բել Էյրում առանձնատուն Է ձեռք բերել 11 միլիոն դոլարով: Նախ Քիմը եւ Քանիեն ցանկանում էին վաճառել այդ անշարժ գույքը, բայց հետո ժամանակավորապես այնտեղ են տեղափոխվել ընտանիքի գլխավոր Քրիս Ջենների տնից: