«Ճիշտ ժամանակն է, որ օրակարգ մտցնեն և ճանաչեն Արցախի Հանրապետությունը». Հրանտ Բագրատյան
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ճիշտ ժամանակն է, որ օրակարգ մտցնեն և ճանաչեն Արցախի Հանրապետությունը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀ նախագահը հանձնարարել է ԼՂՀ հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել, հիմա աշխատանքները գնում են այդ ուղղությամբ, երբ այդ աշխատանքները կավարտվեն, կանցնեն հաջորդ հարցերին:
«Ամեն ինչ հերթով»,- ասաց Է. Շարմազանովը:



