Վրաստանի վարչապետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել ԼՂ իրավիճակի վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հատուկ խորհրդակցություն է անցկացրել երկրի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման հետ ու հույս է հայտնել, թե էսկալացիան միջազգային հանրության ջանքերով կթուլանա:

«Կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ՝ վարչապետը հատուկ հանդիպում է անցկացրել արտգործնախարարի, ուժային նախարարների, համապատասխան կառույցների ու խորհրդարանական կոմիտեի նախագահի հետ: Վարչապետը լսել է ուժային կառույցների ներկայացուցիչների ողջ տեղեկատվությունը, որը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին»,- հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Կվիրիկաշվիլին իր «անհանգստությունն է հայտնել՝ կապված էսկալացիայի ու ռազմական գործողությունների վերսկսման հետ, որը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում ու հույս է հայտնել, թե միջազգային հանրության ջանքերով տեղի կունենա իրավիճակի ապասրացում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930