Բաժիններ՝

Ֆաբերժեի պատրաստած Զատկի ձվերը. 7 հետաքրքիր փաստ ոսկերիչ և միլիոնատեր Կարլ Ֆաբերժեի մասին

Դժվար է գտնել ավելի հայտնի ոսկերիչ, քան Կարլ Ֆաբերժեն: Զատկի ձվերը` ստեղծված նրա կողմից` կայսերական ընտանիքի համար, այսօր գնահատվում են աստղաբաշխակավ թվերով (միլիոնավոր դոլարներ) և համարվում են ոսկերչական արվեստի անգերազանցելի նմուշներ: 1_640x420

1. Զատկի ձվերի ստեղծման միտքը առաջացել է կայսր Ալեքսանդր 3-րդի մոտ` 1885թ.: Հենց այդ ժամանակ կայսրը պատվիրել է ոսկերչին այդ զարդը` լուսավոր տոնի կապակցությամբ: 2_640x945

2. Առաջին նմուշը ֆուրոր առաջացրեց արքունիքում և այդ ժամանակվանից Ֆաբերժեն ամեն տարի արտադրում էր նորանոր անհավանական նմուշներ: Ընդհանուր առմամբ, ստեղծվել է Զատկի 72 ձու (դրանցից 52-ը կայսերական ընտանիքի համար): 4_640x945

3. Ֆաբերժեի արտադրանքը վաճառվում էր Ռուսաստանի խոշոր քաղաքներում և թվում էր, թե հայտնի ոսկերչին սպասվում է անհոգ ապագա: Այդ պատրանքները ցրվեցին 1917թ., երբ իշխանության եկան բոլշևիկները: Այդ ժամանակ ոսկերչի տանը պահպանվում էր 7 ու կես միլիոն ոսկե ռուբլի: 5_640x420 6_640x445

4. Սեփական ոսկերչական զարդերից բացի Կարլ Ֆաբերժեի տանը պահպանվում էին նաև արտասահմանցիների թանկարժեք զարդերը, որոնք չէն կարող դուրս հանվել Ռուսաստանից: Երբ ակնհայտ դարձավ, որ բոլշևիկները կհասնեն նաև Ֆաբերժեին, ոսկերիչը հանձնեց իր տունը շվեյցարական միսիային (այդ ժամանակ գործում էր արտասահմանցիների սեփականության պաշտպանության մասին օրենք): Բոլոր զարդերը նա տեղավորեց 7 ճամպրուկների մեջ, իսկ ամբողջական վերգրությունը կազմում էր 20 էջ: Գաղտնարանը պահպանվեց մինչև 1919թ., երբ բոլշևիկները օրենքին հակառակ խուզարկություն կատարեցին տանը: 7_640x445 8_640x419

5. Գանձերի հետագա ճակատագրի մասին գոյություն ունեն մի քանի վարկածներ: Ըստ առաջին վարկածի, զարդերը բռնագանձվել են բոլշևիկների կողմից և հետագայում վաճառվել են արտասահմանում:

Ըստ երկրորդ վարկածի, մի քանի ճամպրուկներ ժամանակին տարվել են Նորվեգիայի դեսպանատուն, բայց այնտեղից էլ դրանք գողացվել են արխիվային փաստաթղթերի հետ միասին: Ըստ երրորդ վարկածի, Կարլ Ֆաբերժեն և իր որդիները կարողացել են զարդերի մի մասը թաքցնել գաղտնարաններում: 9_640x481

6. Միջադեպից հետո Կարլ Ֆաբերժեն ստիպված էր հեռանալ Ռուսաստանից: Նրանից խլեցին ամեն ինչ` և սիրած գործը, և միլիոնները, և հարազատ օջախը: Տեղափոխվելով Շվեյցարիա, նա հայտնվեց խղճուկ վիճակում` կարոտելով հին կյանքը: Կարլ Ֆաբերժեն կյանքից հեռացել է 1920թ. և հենց այդ տարի նրա ստեղծած ոսկերչական իրերը անհավանական արժեզրկվեցին: 10_640x689

7. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո բոլշևիկները, ջանալով լցնել «աշխարհում առաջին կոմունիստական պետության» գանձարանը, ծախծխեցին ռուսական գեղարվեստական գանձերը: Նրանք կողոպտեցին եկեղեցիները, վաճառեցին Էրմիտաժի թանգարանի վարպետների հին կտավները, թագերը, ականակուռ ապարոշները և Ֆաբերժեի Զատկի ձվերը, որոնք պատկանում էին կայսեր ընտանիքին: 12_640x640 13_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս