Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:
Ավոկադոն օգնում է պայքարել ստամոքսաղիքային տրակտի բորբոքումների դեմ: Նաև օգտակար է լուծի ժամանակ, այն կարող եք օգտագործել նաև ստամոքսի և ինֆեկցիաների դեմ դեղամիջոցներ պատրաստելու համար: Ավոկադոյի կորիզը կանխարգելում է ուռուցքների աճը՝ ֆլայոնոլի շնորհիվ:
«Իրավիճակը Թուրքիայում և Թուրքիայի շուրջ բավականին բարդացած է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության հետևանքով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական, «Radikal»-ի սյունակագիր Ումիթ Քվանչը:
Օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց այն մասին, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ:
Այս տարին Վազգեն Մանուկյանի համար հոբելյանական է, փետրվարի 13-ին լրացավ նրա 70 տարին: Բնական է՝ եղան շնորհավորանքներ՝ ակնածանքի խոսքերով ու նրա գործունեության գնահատականներով:
Փետրվարի 15-ի երեկոյան Երևանի Մոսկովյան փողոցում երեք անձի կողմից հարձակման է ենթարկվել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 5 ակտիվիստ։
Toyota ընկերությունը հայտարարել է 2,87 միլիոն ավտոմոբիլների հետկանչման մասին՝ անվտանգության գոտիների խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Փետրվարի 10-ին՝ «Այսօր» լրատվականն անդրադարձել էր Գյումրու Շիրակացի փողոցի թիվ 33 տանը բռնկված հրդեհին, որի հետևանքով մահացել էր 1938 թ. ծնված Թամարա Ավետիսյանը:
Ռուստամյանը այլ փակագծեր էլ բացեց, մասնավորապես, տեղեկացնելով, որ առաջիկայում Հանրապետականի և Դաշնակցության միջև ստորագրվելիք փաստաթուղթը կկոչվի «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր»: Դրանում փոխզիջումային տարբերակով տեղ են գտնելու այն բոլոր հարցերը, որոնք երկու ուժերը «համարում են հրատապ և պետք է լուծվեն համատեղ ջանքերով»:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ամփոփել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ տուրի «Ռեալի» հետ անցկացրած խաղը (0:2):
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վազգեն Ռշտունին նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
ԱՄՀ պաշտոնյայի խոսքով` կավելացվեն ծխախոտի, դիզելային վառելիքի, ալկոհոլի ակցիզային հարկերի դրույքաչափերը: Նա նաև անդրադարձավ փաստին, որ Հարկային օրենսգրքով հարկային վարչարարության բարելավման ծավալուն միջոցառումներ կիրականացվեն:
Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կանոնակարգի և էթիկայի խախտում է որակել 7 պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու քայլը:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա-24» հեռուստաալիքում ճեպազրույցում հայտնել է, որ ՌԴ գերատեսչությունը դեմ է Սիրիայում քրդական անկախ պետության ստեղծման հնարավորությանը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա իրականացված հարձակման գործի նախաքննությունն իրականացվում է գաղտնիության սկզբունքով: Այս մասին «Ակոս» պարբերականին հայտնել է հարձակման զոհ դարձած Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մուրաթ Օրալը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող և ստեղծագործող հեղինակ կատարող Արմեն Մովսիսյանը վերադարձնում է Հայոց բանակի 24-ամյակի առիթով ստացած «Զինվոր Հայրենյաց» մեդալը:
Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են ռազմավարական Քենսաբ քաղաքը, որը համարվում էր երկրի հյուսիսային Լաթաքիա նահանգում ԴԱԻՇ-ի ամենավերջին ու կարևոր հենակետը: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած եզրակացությունները:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Հակոբյան և Թումանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արմեն Պ.-ին:
Ինչպե՞ս հասկանալ՝ «կառուցապատման նախագծերը ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվում են, եթե դրանք առնչվում են միայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին» ձևակերպումը: Արդյո՞ք հուշարձանների շուրջ իրականացվող փոփոխությունները չեն համաձայնեցվում:
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտնել է Interfax-ին, որ հունվարին Ադրբեջանը հնգակի ավելացրել է պոմիդորների մատակարարումը դեպի Ռուսաստան:
Հայկական Shadowmatic խաղը Ամստերդամում միանգամից հինգ անվանակարգում ներկայացվել է հեղինակավոր Indie Prize Awards (independent video game) միջազգային մրցանակաբաշխությանը և հաղթող ճանաչվել: Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել են խաղը, իսկ մրցանակաբաշխության կազմկոմիտեն այն որոշել է ներկայացնել հինգ անվանակարգերում: Մասնակցում էին աշխարհի բազմաթիվ երկրների վիդեոխաղեր ստեղծող ընկերությունները:
Ադրբեջանը 2016 թվականին կավելացնի պաշտպանության ոլորտի ծախսերը 391 միլիոն մանաթով կամ 21,3%-ով, հայտնում է APA գործակալությունը:
Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանգեցնում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ձգձգման, կարծում է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց և այսօր էլ դեռ հիվանդանոցում է:
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվելիք համաձայնագրի օրը դեռևս հայտնի չէ: Այնուամենայնիվ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ առաջիկայում կողմերը կհայտարարեն միասնաբար հանդես գալու մասին, կներկայացնեն իրենց ծրագրերը: «Չեմ կարող հիմա ասել, թե երբ կստորագրվի, սակայն կողմերն առաջիկայում կհայտարարեն միասնաբար հանդես գալու մասին և կներկայացնեն, թե ինչ ծրագրերի շուրջ է լինելու համագործակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը:
Առաջին նիստին քննարկվել է Ազգային-եկեղեցական ժողովի և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման հարցը: Զեկույցնելով հանդես են եկել Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և հիշյալ ժողովների օրակարգային հարցերի նախապատրաստումն իրականացնող, եկեղեցական կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը վերջերս Քանյե Ուեսթից ստացել էր 1 միլիարդ դոլարի ներդրումներ անելու խնդրանք, արձագանքել է ռեփերի գաղափարին, հայտնում է Complex-ը: Ճիշտ է, Ցուկերբերգը զերծ է մնացել հայտարարություններից՝ իր վերաբերմունքը արտահայտելով բավական զուսպ:
«Ճիշտ է, ես քաղաքականապես շատ զարգացած չեմ, բայց ցանկացած մեկը, որն ուզում է ինչ-որ պաշտոնի նստել և նստում է դրան, դրանից հետո է նոր ձեռք բերում, ինչո՞ւ չէ, նաև իր սխալների վրա է փորձ ձեռք բերում: Երբ ուսանողը համալսարանն ավարտում է, պետք է ինչ-որ մի տեղից սկսի, որ իր մասնագիտությունը զարգացնի, իսկ ես մասնագիտությամբ իրավագետ ու քաղաքագետ եմ, ճիշտ է, բարդ կլինի, բայց իմ գիտելիքները, հուսով եմ, ինձ թույլ կտան լինել այդ հաստիքում: Դեռևս մտածում եմ, հստակ բան չկա»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն Վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից Երևանի տարբեր վարչական շրջաններում ավտոմեքենաներից կատարված գողությունների մի քանի դրվագ։