
«Օսկար»-ի կարմիր գորգի կանացի լավագույն կերպարները

Մինչ «Օսկար» մրցանակաբաշխության մասնակիցները սպասում էին ակադեմիկոսների վճռին, հոլիվուդյան ամենավառ գեղեցկուհիների միջև թեժ պայքար էր ծավալվել ամենագեղեցիկի տիտղոսին արժանանալու համար:
Բարեկազմ գեղեցկուհի Մարգո Ռոբբին այդ երեկո հիշեցնում էր «Օսկար» արձանիկի իր մարմին ընդգծող՝ ձկան թեփուկներ հիշեցնող զգեստի շնորհիվ:
Մարգո Ռոբբին՝ Tom Ford-ով
Սեքսուալ Շառլիզ Թերոնը կարմիր զգեստի համար ընտրել էր երկար, կարմիր զգեստ:
Շառլիզ Թերոնը՝ Christian Dior-ով
«Ջոյ» ֆիլմի գլխավոր դերակատարուհին կարմիր գորգին հայտնվեց սև զգեստով:
Ջենիֆեր Լոուրենսը՝ Dior-ով
Հուզիչ կերպար էր ընտրել իր համար էպատաժային Լեդի Գագան: Նա սպիտակ զգեստով երգ կատարեց մրցանակաբաշխությանը բռնաբարության մասին: 19-ամյա երգչուհին սեռական ոտնձգության է ենթարկվել իր պրոդյուսերի կողմից:
Լեդի Գագան՝ Maxwell-ով
«Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագուների սեքս խորհրդանիշ Դեյզի Ռիդլին արժանացավ նորաձևության քննադատների բարձր գնահատականին իր մոխրագույն զգեստի համար:
Դեյզի Ռիդլին՝ Chanel-ով
Իռլանդացի Սիրշա Ռոնանը ցուցադրեց զուսպ ճաշակ՝ զգեստի գույնը համադրելով աչքերի գույնի հետ:
Սիրշա Ռոնանը՝ Calvin Klein-ով
Կոլուբացի Սոֆյա Վերգարան մուգ կապույտ զգեստով շքեղության մարմնացում էր:
Սոֆյա Վերգարան՝ Marchesa-ով
Իսկ «Օսկարի» գլխավոր սենսացիան դարձավ Ջենիֆեր Գարները:
Ջենիֆեր Գարները՝ Versace-ով: