«Գլամուրային չոբաններ»-ում Շուշաննա Թովմասյանը կփոխարինի Նորա Գրիգորյանին. Պատճառների մասին խոսում է Արմեն Վարդանյանը. Life.panorama.am
«Գլամուրային չոբաններ» կոմերցիոն ներկայացումը նոր հերոսուհի ունի. այսուհետ այս ներկայացման մեջ դերասանուհի Նորա Գրիգորյանին կփոխարինի Շուշաննա Թովմասյանը: Life.panorama.am-ին պիեսի հեղինակ Արմեն Վարդանյանը հայտնեց, որ դերասանուհու փոփոխությունը հարգելի պատճառ ունի.
«Հանդիսատեսի կողմից արդեն սիրված «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ դերասանուհի Նորա Գրիգորյանին կփոխարինի Շուշաննա Թովմասյանը, բայց այդ փոփոխությունն ունի շատ հարգելի պատճառ: Մարտի 22-ին եւ 23-ին կկայանա արդեն Շուշաննայի մասնակցությամբ ներկայացումները»,- նշեց Արմեն Վարդանյանը:
Հարցին, թե ո՞ւմ գաղափարն ու որոշումն է եղել հենց Շուշաննային ընդգրկելը, հեղինակը պատասխանեց. «Այդ հարցի շուրջ ռեժիսորի հետ համատեղ ենք մտածել. Ես ու Կարո Բալյանը մտածեցինք, որ Շուշաննային հանդիսատեսը կցանկանա տեսնել, հատկապես, որ նա մարմնավորում է այսպես ասաց արդարության խոսքն ասողին: Շուշաննան էլ սիրով համաձայնվեց, նախորդ ներկայացմանն անձամբ ներկա եղավ ու կրկնակի ոգեւորվեց. Իր խոսքերով՝ ինքն իրեն տեսնում է այդ դերում: Հուսամ՝ կստանանք ցանկալի արդյունք»:
Քանի որ այս փոփոխությունը «Գլամուրային չոբանները» ներկայացման համար առաջինը չէր, մեր այն նկատառմանը, թե փոփոխությունները ինչպե՞ս կանդրադառնան հանդիսատեսի վրա, Արմեն Վարդանյանը նկատեց.
«Ես չեմ կարծում, որ մենք ունեցել ենք այնպիսի փոփոխություններ, որից հանդիսատեսը դժգոհ է մնացել: Այո, սկսած «Քիթ-քաթ»-ից, անձնակազմի որոշ փոփոխություններ ունեցել ենք, սակայն դա չի ազդել հանդիսատեսի վրա, դա են վկայում լիքը դահլիճները. Թե նախկին դերասաններով, թե նորեկներով մեր դահլիճները լիքն են: Բնականաբար, հանդիսատեսի համար անհատական նախապատվություններ կան, բայց մենք դերասաններին պատահական չենք ընտրում, իսկապես շատ երկար քննարկումներից հետո են նրանք ընտրվում»:
Մանրամասներն` այստեղ