
Շուտով տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ կքննարկեն այն համաձայնագրերի իրագործումը, որոնք ձեռք են բերվել Թեհրանում տեղի ունեցած Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Շուտով կանցկացվի Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպման ժամանակ կքննարկեն այն համաձայնագրերի իրագործումը, որոնք ձեռք են բերվել Թեհրանում տեղի ունեցած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ»,- այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեին Անսարին:
Նա ընդգծել է, որ մեծ նշանակություն է տրվում առևտրային ու տնտեսական ոլորտներում համագործակցության ամրապնդմանը: Անսարին հայտարարել է, որ Թեհրանում Ռոհանիի ու Ալիևի միջև ձեռք բերված համաձայնագրերի իրագործումն ազդակ կհանդիսանա հարևան մյուս երկրների հարաբերությունների զարգացմանը: