Բաժիններ՝

««Արսենալը» շատ պարզ գոլեր բաց թողեց». Արսեն Վենգեր

Ֆրանսիացին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում «Արսենալի» կենտրոնացման անբավարար լինելու մասին:

«Մենք բարձր տեմպով էինք խաղում, և ես չեմ կարող մեղադրել թիմին ոչ բավարար ցանկության և ոգու մեջ: Բայց ինձ մոտ զգացողություն մնաց, որ մենք չափից ավելի պարզ գոլեր բաց թողեցինք: Կարծում եմ, մենք պետք է պահպանենք դրական տրամադրվածությունը և պատրաստվենք հաջորդ խաղին: Լինում է, որ ամեն ինչ այնպես չի գնում, բայց պետք է դրական մտածել:

Մենք պայքարեցինք մինչև վերջ, երկար ժամանակ վերահսկում էինք գնդակը, բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի լավ կենտրոնացման դեպքում մենք բաց չէինք թողնի այդ գոլերը:

Ես հիասթափված եմ, բայց մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա: Սա մենամարտ է, որտեղ պետք է առաջ գնալ և դառնալ ավելի ուժեղ»,- ասել է Վենգերը ВВС-ին տված հարցազրույցում:

Կիրակի «Արսենալը» պարտվեց «Օլդ Թրաֆֆորդում» (2:3):

«Արսենալն» առաջ թողեց առաջատար «Լեսթերին» 5 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29