Յոդն ու կիտրոնը՝ օստեոխոնդրոզի դեմ
Յոդի և կիտրոնի խառնուրդը համարվում է ժողովրդական բժշկության լավագույն խառնուրդներից մեկը: Այս խառնուրդով ժամանակին բուժել են ողնաշարի խնդիրները: Արդյունավետության մասին, իհարկե, ոչ մի տեղ գրված չէ, այնուամենայնիվ, փորձել կարելի է, քանի որ թե՛ կիտրոնը, և թե՛ յոդն օգտակար են:
Անհրաժեշտ է 1:1 հարաբերակցությամբ խառնել յոդի սպիրտային լուծույթն ու կիտրոնի հյութը: Յոդը պետք է լինի 5 կամ 10%-անոց: Սակայն ցանկալի է վերցնել թույլ լուծույթ, որպեսզի, ամեն դեպքում, խուսափեք բացասական ազդեցությունից:
Բուժման համար, քնելուց առաջ կիտրոնի և յոդի խառնուրդը քսում ենք ողնաշարի ցավող հատվածներին: Առավոտյան կնկատեք, որ յոդը հավասարաչափ չի քսվել: Այն հատվածներում, որտեղ յոդը ներծծվել է, բորբոքումներ կան: Հենց այդ հատվածին էլ անհրաժեշտ է ամեն օր քսել այս քսուքը:
Յոդն ունի ներթափանցող ու հակաբորբոքային ազդեցություն:
Ուշադրությո՛ւն. մինչև միջոցն օգտագործելը՝ խորհրդակցեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը