ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:
«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է ԵՄ-ի համար: Այս մասին ասված է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բրյուսելում, հայտնում է TASS-ը:
Վերջին օրերին ոմանք, իրենց կարծիքով՝ խորիմաստ, ակնարկներ են անում, թե Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց առաջ գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության պետին:
Հունվարի 19-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Նյու Յորքում 67 տարեկանում մահացել է ամերիկյան հայտնի Eagles ռոք խմբի կիթառահար ու հիմնադիրներից Գլեն Գրեյը:
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը ձյան ու ձյունամրիիկի հետևանքով չեղյալ է հայտարարել ավելի քան 30 միջազգային ու ներքին չվերթ, որ նախատեսված էին հունվարի 19-ին «Շերեմետևո» օդանավակայանից:
Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Իր երազանքն է եղել, որ երբ տղա ունենա, նրան հոր անունով կոչի: Մահանալուց օրեր առաջ, երբ գիտակցությունը դեռ տեղն էր, անձեռոցիկի վրա գրել էր՝ մի խնդրանք ունեմ՝ երեխայի անունը դրեք Ռուբեն»:
«Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է մադրիդյան ակումբում մարզչական փոփոխության և Զինեդին Զիդանի նշանակման մասին:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է մոսկովյան թիմից հեռացած Յուրա Մովսիսյանի մասին:
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Դանի Ալվեշի խոսքերը, որոնք ուղղված էին պորտուգալացու՝ «Ոսկե գնդակ» 2015-ի լավագույն եռյակում հայտնվելու և 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու հետ:
Ձգողականության օրենքն իմաստուն օրենք է, ըստ որի՝ կառուցվում է կյանքը:
Հունվարի սկզբին քաղցկեղից մահացած բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուի Blackstar ալբոմը բարձրացել է՝ հայտնվելով ամերիկյան Billboard չարթի առաջին հորիզոնականում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այո՛, հարազատներդ պետք է հասկանան քեզ, բայց դա չի նշանակում, որ անհաջողություններիդ պատճառով պետք է հարձակվես հարազատներիդ վրա: Հարազատներդ հասկանում են, ինչ-որ ժամանակ թողնում քեզ մենակ՝ մտքերիդ հետ, որ ժամանակ ունենաս վերականգնվելու: Չպետք է ինքնահաստատվել ընտանիքի անդամների հաշվին:
Քրոնիկ հոգնածության ի հայտ գալու պատճառն անհրաժեշտ է փնտրել երկու ուղղությամբ՝ մարդու առողջության բժշկական տեսանկյունից և նրա հոգեկան վիճակից, որը կախված է օրվա ռեժիմից, աշխատունակությունից և աշխատանքի հանդեպ վերաբերմունքից, ստացված կամ չստացված անձնական կյանքից:
Առաջիկայում մենք ականատեսն ենք լինելու խոշոր, լայնամասշտաբ նախագծերի, որոնց իրականացումը գոնե այս պահին անխուսափելի է թվում: Ու նաև այդ նախագծերի շնորհիվ, ոչ այնքան հեռավոր ապագայում մեր տարածաշրջանը կարող է ենթակվել լրջագույն վերադասավորումների, առաջին հերթին՝ ուժային կենտրոնների ազդեցության իմաստով: