Կավաբուժություն

Դեռեւս Ավիցեննան է իր աշխատություններում անդրադարձել կավաբուժությանը: Կավի բոլոր տեսակները ժողովրդական բժշկության մեջ անփոխարինելի եւ շատ արդյունավետ միջոց են: Կավը հիմնականում օգտագործում են թրջոցների տեսքով:

Այն (ջրի հետ լուծելիս) պետք է անպայման պատրաստել առանց վնասվածքների էմալապատ, ապակե կամ փայտյա պնակի մեջ: Կավի թրջոցն իր մեջ է կլանում վնասված կամ մահացած բջիջները` օրգանիզմի մեջ արտադրվող շլակների եւ թունավոր նյութերի հետ միասին:

Կավով թրջոցներ արվում են այրվածքների, վնասվածքների, ջարդվածքների, տրոֆիկ խոցի (եւ այլն) դեպքում: Քանի որ կավը հակացուցումներ չունի, հետեւաբար այն կարող են օգտագործել ցանկացած տարիքի մարդիկ:

Ուռուցքների, խոցերի, էկզեմայի այրվածքների դեպքում կավի թրջոցը դնում են ուղղակի մաշկի վրա` առանց անձեռոցիկի գործածության: Մաշկը լվանում են, երբ կավն ամբողջովին չորացած է լինում: Լվանալուց հետո կրկին կավից թրջոց դնել հիվանդ հատվածի վրա:

Կարդացեք նաև

Նույնը կրկնել այնքան ժամանակ, մինչեւ ցավն ու հիվանդությունն ամբողջովին անցնի: Իհարկե, հիվանդությունն անմիջապես չի անցնում. սկզբում կավը պետք է ներծծվի, վերքի միջոցով օրգանիզմից կլանի թունավոր նյութերը, վնասակար հեղուկը եւ կեղտը: Մինչեւ այդ նյութերն ամբողջովին չմաքրվեն` վերքը չի ապաքինվի: Եթե վերքը, ջարդվածքը, ուռուցքը կամ որեւէ այլ հիվանդություն կավի միջոցով բուժեք, ապա համոզված եղեք, որ օրգանիզմը դրանցից կմաքրեք ամբողջությամբ, եւ այլեւս դրանք ի հայտ չեն գա: Իհարկե, պայմանով, որ դրանից հետո կհետեւեք ձեր սննդակարգին եւ առողջ ապրելակերպ կվարեք: 

Խմելու համար կավի փոշին պետք է անհրաժեշտ քանակության ջրի հետ բացել, լավ խառնել եւ կում-կում խմել: Այն պետք է խմել միայն ուտելուց առաջ:

Կավով լուծույթը խորհուրդ է տրվում խմել պոդագրայի, աթերոսկլերոզի, շաքարախտի, մաշկային հիվանդությունների, արյան, լյարդի, լեղապարկի եւ երիկամների հիվանդությունների դեպքում: Իսկ սակավարյունության, օրգանիզմում հանքային նյութերի պակասի դեպքում խորհուրդ է տրվում մշտապես օգտագործել կավաջուրը:

Կավը խթանում է մարսողական տրակտի լորձաթաղանթի աշխատանքը եւ կանոնակարգում է աղիների ֆունկցիան, եւ կավաջրի ընդունումն օգնում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժմանը: 

Անգինայի դեպքում մեկ թեյի բաժակ ջրի մեջ լուծեք 1 թեյի գդալ կավի փոշին, եւ այդ լուծույթով յուրաքանչյուր ժամը մեկ ողողեք կոկորդը` միեւնույն ժամանակ՝ մի քանի կում խմելով այն: Սակավարյունության դեպքում խորհուրդ է տրվում օրը երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ, խմել կեսական բաժակ գազարի հյութ` նախապես այն խառնելով մեկ թեյի գդալ կավի փոշու հետ:

Բացի այդ, անհրաժեշտ է մեկ տարվա ընթացքում ամեն օր, օրը 1-3 անգամ ջրով խմել 1 թեյի գդալ եղինջի (ՍՐՈտՌՉՈ) չորացրած տերեւների փոշի: Ընդ որում` ցանկալի է, որ այդ եղինջը հավաքված լինի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Նաեւ ցանկալի է` այդ փոշին լցնել ցանկացած սննդի մեջ եւ ուտել այն:

Կապույտ կավով եւ ջրով պատրաստված թանձր լուծույթը դրեք թանզիֆե կտորի վրա եւ 2-3 ժամ դրեք ցավող հատվածների վրա: Վրան ցելոֆանով փաթաթեք եւ տաք պահեք: Ապա հանեք թրջոցը, լվացվեք գոլ ջրով եւ դեն նետեք կավե թրջոցը, քանի որ այն չի կարելի օգտագործել երկրորդ անգամ: Նույն պրոցեդուրան կրկնեք այնքան ժամանակ` մինչեւ ապաքինվեք:

Օրական կարող եք 1-5 թրջոց դնել: Կավը օրգանիզմից հեռացնում է բորբոքային բոլոր պրոցեսները: Ներծծում է ուռուցքածին թունավոր նյութերը, օգտակար է մաստոպատիայի, հայմորիտի, վահանագեղձի հիվանդության դեպքում:

Փորկապության դեպքում խորհուրդ է տրվում 0,5 թեյի գդալ կապույտ կավը լուծել գոլ ջրի մեջ եւ խմել սոված փորին: Երեկոյան նույնը կրկնել ուտելուց 2 ժամ առաջ:

Խմելու համար մի կտոր կապույտ կավը լավ լվացեք, մանրացրեք եւ մեկ լիտրանոց ապակե տարայի մեջ լցրեք:

Մաքուր ջուր լցրեք վրան եւ լուծեք այն: Այն կարող եք պահպանել նույնիսկ 2 ամիս. թանձրանալու դեպքում վրան ջուր ավելացրեք: Ցանկալի է տարան ժամանակ առ ժամանակ արեւի տակ դնել:

Ներքին օրգանների բուժման համար խորհուրդ է տրվում կավաջուրն օգտագործել փոքր-ինչ տաք վիճակում: Տաքացրեք այն գոլորշու վրա, սակայն չեռացնեք: Կավը չի կարելի պահել սառնարանում: Մեր ընթերցողներից մեկը պատմում էր, որ իր բարեկամուհին ընկել եւ վնասել էր ծունկը: Ոտքի այդ հատվածն ուռչել, կարմրել էր, եւ ծնկային հոդերից հեղուկ էր դուրս եկել: Բժիշկներից մեկը խորհուրդ էր տվել վիրահատել ծունկը:

Սակայն, բարեբախտաբար, մի ծեր կին խորհուրդ էր տվել ոտքը բուժել կավի օգնությամբ: Թթվասերի թանձրության կավաջրի թրջոցները (երեք օր շարունակ) օգնեցին ուռուցքը անցկացնել, ոտքը բուժել:

Առողջ եղեք:

Տեսանյութեր

Լրահոս