Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի Վարվառա Կարաուլովան, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, հրաժարվել է իր 4 փաստաբաններից 2-ից, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոր կառավարության ձևավորումից հետո կայցելի Ադրբեջան: Այս մասին այսօր հայտնել է թուրքական Bugun թերթը:
ՀԱԿ առաջարկությունը՝ մատերի թանաքոտումը, ըստ Հ.Սահակյանի, չի ընդունվել, քանի որ ԿԸՀ-ն կարգերը պետք է հաստատի, գնումների գործընթաց պետք է իրականացվի:
Սիրիահայ պատմաբան Գևորգ Յազճյանն ասյօրվա ասուլիսին ներկայացրեց քեսաբահայերի ու հալեպահայերի վիճակը, և ընդհանուր վիճակը Սիրիայում:
2012 թվականից մայրաքաղաքում տեղադրվում են «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարաններ:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի 100 LIVES (100 Կյանք) նախագիծը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ներկայացնելով երգահան եւ բանաստեղծուհի Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը….» խորագիրը կրող համերգաշարը: Մեկնարկը տրվեց հոկտեմբերի 28-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետեւ հոկտեմբերի 30-ին շարունակվեց Թբիլիսիում՝ Կոտե Մարջանաշվիլիի անվան ակադեմիական թատրոնում եւ եզրափակվեց Սանկտ Պետերբուրգում՝ Պետական Էրմիտաժի թատրոնում: Թբիլիսիում կայացած համերգին ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Նոյեմբերի 10-ը տասնամյակներ շարունակ ձեր մասնագիտական օրն է եղել և այսօր էլ տոնում եք՝ հիշողությա՛ն իրավունքով, նվիրումի ու վաստակի՛ իրավունքով, օրենքին ու ժողովրդին անմնացորդ տված պարտքի՛ իրավունքով:
ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զբաղվելու է «այո»-ի ակտիվ քարոզարշավով:
Ըստ նախագծի նախատեսվում է. Վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ։ Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։
«Վ կոնտակտե» սոցցանցի օգտատերերը վրդովվել են սոցցանցի ադմինիստրատորներից մեկի վարքագծից, որը գրառում էր կատարել՝ ի հիշատակ Եգիպտոսում կործանված ռուսական А321 ինքնաթիռի, որտեղ ինտերնետ օգտատերերը հուշանվերների առևտուր էին սկսել կազմակերպել, գրում է IifeNews-ը:
Բացառված չէ, որ Մոսկվան շանտաժի միոջոցով ՀՀ իշխանությանը փորձում է հասկացնել, որ տարածքների վերադարձին չհամաձայնելու դեպքում կարող է «ներքին դիմադրություն» կազմակերպել և տապալել հանրաքվեն:
Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավար Պետերի Օրպոն հայտարարել է, որ Ֆինլանդիան կարող է ժամանակավորապես դադարեցնել փախստականների ընդունումը ԵՄ-ի քվոտայով, եթե նրանց տեղաբաշխմանը չմասնակցեն Եվրամիության մյուս երկրները, հայտնում է Yle հեռուստաընկերությունը:
Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական ծառայությունը հայտնաբերել է Մոսկվա-Երեւան անօրինական ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուս: Ավտոբուսը պատկանում է հայկական «Վագտրանս» ընկերությանը, որին սպառնում է մինչեւ 150 հազար ռուբլու (2 հազար 500 դոլար) տուգանք:
«Այո, իհարկե, մասնակցում եմ քարզարշավին»,- քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն առաջարկել է Ռուսաստանին ու Եգիպտոսին կրիմինալիստների օգնություն՝ հետաքննելու Սինայի թերակղզում ինքնաթիռի կործանման պատճառները, լրագրողներինն հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ (ՀԴԲ) Ջոշ Քեմփբելը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այս ամիս պարտադրված են եղել իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որն այս անգամ խոստանում է բազմազավակ ընտանիքներին ապահովել բնակարանով։
Գյուղերից մեկում համայնքի ղեկավարն իր մոտ էր կանչել գյուղացիներից մեկին, որի որդին ձերբակալված էր: Գյուղապետը նրան ասել էր. «Քո որդին կարող է ստանալ 2 տարի պայմանական, իսկ կարող է ազատազրկվել 10 տարով: Դա կախված է քեզնից. եթե գյուղը «ճիշտ» քվեարկի, որդիդ կգա տուն: Հակառակ դեպքում դու նրան 10 տարի չես տեսնի»: Դուք լինեիք այդ գյուղացու տեղը, ինչպե՞ս կվարվեիք:
Ռուսաստան է տեղափոխվել Եգիպտոսում հանգստացող զբոսաշրջիկների գրեթե 120 տոննա ուղեբեռը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ի մամլո ծառայությանը:
Տեղական իշխանությունը ժողովրդին ամենամոտ գտնվող իշխանությունն է, որի գլխավոր կապիտալը մարդկանց վստահությունն է: Վերջինս հզոր եւ, միաժամանակ, չափազանց զգայուն ու նուրբ գործիք է, որի միջոցով միայն կարելի է հասնել հաջողությունների:
Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը՝ հայտնել են,որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ, 1942թ. ծնված Լուսինե Ղուկասի Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Ղազախի շրջանում:
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38458 քաղաքացի:
Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական ավիավթաը՝ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռի աղետը, պատճառ է դարձել, որպեսզի շատ երկրներ հրաժարվեն Եգիպտոս չվերթներից, իսկ շատ մարդիկ՝ Եգիպտոս մեկնելու ծրագրերից։ Ռուսական մամուլը գրում է, որ այս ողբերգությունը ծանր կնստի Եգիպտոսի տուրիստական ոլորտի վրա, չէ՞ որ ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են հանգստանում ծովափին, եւ հատկապես շատ են Ռուսաստանի քաղաքացիները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը, ով հեռուստադիտողին առավել շատ հայտնի է մի շարք սերիալներից և ֆիլմերից, օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել, այժմ Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է և ողնաշարի ու ոտքի լուրջ վիրահատական կարիք ունի: Երեկ նա տեղափոխվել է հիվանդասենյակ:
Իսկապես դժվար է թերագնահատել այն մեծ դերն ու նշանակությունը, որ դուք ունեք մեր երկրի զարգացման գործում: Ըստ էության հենց խելացի, առաջադեմ հայացքների տեր, իրենց գործի նվիրյալ երիտասարդներն են մեր հայրենիքի առաջընթացի շարժիչ ուժն ու երաշխավորը:
«Հազար անգամ ասել ենք՝ պատահական մարդկանցից տնկանյութ չառնեն։ էդ Թուրքիայի տնկանյութից է եկել։ Խաչատրյան Լյովան, թե ինչի է այս հարցը բարձրացնում, զարմանում եմ, թող որպես պատգամավոր գնար նախարարություն, պահանջեր կարանտին, ոնց որ մենք թուղթը պատրաստեցինք, ուղարկեցինք, բայց կարանտին չմտցրեցին»։
Նոյեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Նոյեմբերի 9-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին` «Սենատոր» խաղատան գովազդային վահանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել է 7 ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-11-ին շրջանների մեծ մասում, նոյեմբերի 12-ին հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունիում, Գավառում, Վայքում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենում` ձնախառն անձրև:
Նոյեմբերի 10-ին, ժամը 08.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում: