
Բժշկական միջամտությունից հետո Մեսսին պատրաստ է եզրափակչին

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին երիկամային սուր ցավի պատճառով բաց էր թողել Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի խաղը «Գուանչժոու Էվերգրանդեի» դեմ, որում Սուարեսի հեթ-տրիկի շնորհիվ «Բարսան» հաղթել է 3:0 հաշվով: Արգենտինացին բաց էր թողել նաև եզրափակչին ընդառաջ տեղի ունեցող մարզումները:
Բժշկական միջամտությունից հետո Մեսսին ազատվել է երիկամային քարերից և կարող է միանալ թիմին Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում:
Արգենտինացին ողջ գիշեր կլինի բժիշկների հսկողության տակ, և առավոտյան պարզ կլինի՝ արդյո՞ք նա կխաղա, թե՞ ոչ:
«Բարսելոնա» – «Ռիվեր Փլեյթ» խաղը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 14:30:
Սիրարփի Աղաբաբյան