«Ժամանակին ընտրակեղծիքների հեղինակները հիմա բողոքում են ընտրակեղծիքների դեմ». Արշակ Սադոյան

«Ծիծաղում եմ այսօրվա ընդդիմություն կոչվածի վրա: Եթե դուք այնպիսի ընդդիմություն եք, որ ձեր ներկայացուցիչները վաճառվում են ընտրատեղամասերում, ապա դուք ի՞նչ հույս ունեք, որ երկիր պետք է կառուցեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նրա խոսքով՝ իհարկե, այս սահմանադրական փոփոխություններն իրական հնարավորություն կտան ՀՀԿ-ին՝ շարունակել իշխել, և բնական է, որ ՀՀԿ-ի ղեկավարը կդառնա առաջին քարտուղարի գործառույթներով օժտված անձ:

«Բայց եթե հանկարծ Հայաստանում այդ Բաղրամյան փողոցի տղաները միավորվեն ու կարողանան պայքարել, ապա այս սահմանադրական փոփոխությունները հենց նրանց համար է, նրանք կարող են պայքարել»,- ասաց Սադոյանը: 168.am-ի հարցին՝ թե խոսվում է հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած լայնածավալ կեղծիքների մասին՝ ի՞նչ կարող եք ասել դրանց վերաբերյալ, Ա. Սադոյանն այսպես պատասխանեց. «1995 թվականի Սահմանադրությունը, որ ընդունվեց, մենք հատորներով նյութեր հավաքեցինք ընտրակեղծիքների մասին: Ժամանակին ընտրակեղծիքների հեղինակները հիմա բողոքում են ընտրակեղծիքների դեմ: Իսկ որ Հայաստանում բոլոր ընտրությունները կատարվում են, այսպես ասված, պատվերով համերգի տեսքով, դրա մասին խոսք չկա»:

 

Տեսանյութեր

Լրահոս