«Բավարիան» երկարաձգել է պայմանագրերը Ալոնսոյի, Բոատենգի, Մարտինեսի և Մյուլլերի հետ
«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը, ինչպես նաև՝ կիսապաշտպաններ Ռոտեն Խավի Ալոնսոն, Խավի Մարտինեսը և Թոմաս Մյուլլերը նոր պայմանագրեր են ստորագրել գերմանական ակումբի հետ:
Մյուլլերի, Բոատենգի և Մարտինեսի նոր պայմանագրերը նախատեսված են մինչև 2021-ը, իսկ Ալոնսոյի պայմանագիրը` մինչև 2017-ը:
Մյուլլերը հանդես է գալիս «Բավարիայի» կազմում 2009-ից, որտեղ անցկացրել է 329 խաղ, խփել է 140 գնդակ և դարձել է 111 գոլային փոխանցման հեղինակ:
Բոատենգը տեղափոխվել է «Բավարիա» 2011-ին, անցկացրել է 200 հանդիպում, խփել է 6 գնդակ և կատարել է 15 արդյունավետ փոխանցում:
Իսպանացիներ Խավի Մարտինեսը և Խավի Ալոնսոն տեղափոխվել են գերմանական գրանդ, համապատասխանաբար՝ 2012 և 2014թթ.: Մարտինեսն անցկացրել է 96 հանդիպում, դարձել է 5 գոլի և 5 ասիստի հեղինակ: Ինչ վերաբերում է Ալոնսոյին, ապա նրա ակտիվում կա 61 հանդիպում, խփած 5 գնդակ և 6 արդյունավետ փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը