ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել ամերիկյան նավթի արտահանման 40-ամյա էմբարգոն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված 2016 թվականի դաշնային բյուջեն, որտեղ դրույթ կար ամերիկյան նավթի արտահանման 40-ամյա արգելքի վրա: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Բյուջեի ծավալը կազմում է 1,1 տրիլիոն դոլար:
Դաշնային օրենքի ուժ ստացած օրենքը, որը արգելում էր ԱՄՆ-ից հում նավթի արտահանումը, գործում էր 1975 թվականից: Այդ նորմատիվա-իրավական ակտն ընդունվել էր էներգետիկ ճգնաժամի շրջանում, որն առաջացել էր Մերձավոր արևելքում ծագած հակամարտության հետևանքով ու 1973-ին արաբական երկրների կողմից Արևմուտքի երկրներին նավթի մատակարարման էմբարգոյի ընդունումից հետո:
Ամերիկյան ընկերությունները բնական գազ կարող են մատակարարել միայն լիզենզիաներով, որոնք հատկացնում է կառավարությունը, ազատորեն կարող են մատակարարել ածուխ և նավթի վերամշակումից առաջացած այլ մթերք, ներառյալ՝ բենզին:
Վերջին երկու ամսում Կոնգրեսի ներկայացուցիչները երկու անգամ քվեարկել էին հանրապետականների ներկայացրած օրինագծի օգտին, որը նախատեսում էր չեղյալ հայտարարել նավթի արտահանման էմբարգոն, սակայն նախաձեռնությունը Սենատի հավանությանը չէր արժանացել: ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան նույնպես դեմ էր էմբարգոյի չեղյալ հայտարարելուն: