Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն հերքում է Սիրիայում նոր ավիաբազա բացելու մասին լուրերը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռուսական երկրորդ ավիաբազայի շինարարության մասին տեղեկությունը, հայտնում է RIA Novosti-ն:

«Նախ՝ տեղեկություն հնչեց քչերին ծանոթ քուվեյթյան թերթում, որից մեջբերում էր կատարել Reuters գործակալությունը, թե իբր «Շայրաթ» բնակավայրում նոր ռուսական ավիաբազա է բացվում:

Պետք չէ լինել ռազմական մասնագետ՝ հասկանալու համար, որ «Խմեյմիմ» ավիաբազայից, որտեղ տեղակայված է ռուսական ավիախումբը, Սիրիայի ցանկացած կետին ռուսական ինքնաթիռներով հնարավոր է հասնել 30-40 րոպեում»,- հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ևս մեկ բազա բացելու ոչ մի անհրաժեշտություն չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս