Ահա թե ինչու կարող է հացը վտանգավոր լինել առողջության համար
Takprosot.cc կայքը գրում է, որ շատերը կարծում են, թե բորբոսնած հացը բնական մթերք է և ոչ մի վտանգ չի պարունակում: Իհարկե, բորբոսն ուտելը հաճելի չէ, և կարելի է կտրել հացի այն հատվածը, որը բորբոսնել է: Սակայն արդյոք կարելի՞ է ուտել մնացած հատվածը: Կարծիք կա, որ բորբոսը նույնիսկ օգտակար է, քանի որ պենիցիլին է պարունակում:
Կայքը, սակայն, գրում է, որ բորբոսը, որը մթերքի վրա հայտնվել է՝ առանց մարդու մասնակցության, օգտակար հատկություններ չունի: Երբ թխվածքների վրա հայտնվում են նման սնկեր, դրանք ձևավորում են վնասակար նյութեր: Դա կարող է վտանգավոր լինել առողջության համար: Ավելին, բորբոսի նույնիսկ փոքր հատվածը խոսում է այն մասին, որ մթերքն ամբողջությամբ վարակված է: Սունկը երկար արմատներ ունի, որոնք ամբողջությամբ տարածվում են մթերքում, չնայած մենք չենք տեսնում դրանք:
Ինչ կլինի, եթե ուտեք բորբոսնած հաց
1. Բորբոսն ալերգեն է: Մաշկի հետ շփման հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ:
2. Չի կարելի հոտ քաշել բորբոսնած մթերքից, քանի որ սպորները կարող են մտնել օրգանիզմ և առաջացնել շնչառական ուղիների հիվանդություններ:
3. Օրգանիզմ մտնելու դեպքում բորբոսն առաջացնում է գլխացավեր, սրտխառնոց, հոգնածություն:
4. Դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ լյարդի, նյարդային համակարգի վրա: Կարող է առաջանալ նույնիսկ հորմոնային հավասարակշռման խանգարում, իմունիտետի անկում:
Բորբոսը լինում է կապույտ, կանաչ, սպիտակ, սև և դեղին: Իմիջիայլոց, գոյություն ունի նաև անվտանգ բորբոս, որն օգտագործվում է պանրի և գինու արտադրության համար: Այն մթերքներին յուրահատուկ համ և բույր է հաղորդում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը