«Պիտի նախագահը ընդմիշտ մեկը լինի, որ ասի՝ արա, էս իմ ժողովուրդն ա, է, տոռմուզ տվեք սաղդ». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ
– Պարոն Աղաբաբյան, իշխանությունների ամենամեծ անհանգստությունը հենց Գյումրիից է, Շիրակի մարզից, որտեղ մարդիկ ծանր սոցիալական վիճակում են, դժգոհ են իշխանություններից, ուստիեւ ընդդիմադիր իշխանություններին ու նրա վարած քաղաքականությանը, Ձեր ընտրատարածքում ի՞նչ վիճակ է, եւ արդյոք Ձեզ հաջողվում է մարդկանց համոզել «այո»–ի հարցում։
– Ես մի բան ասեմ՝ ուրեմն ավելի լավ է երկիրը մի ղեկավար ունենա վերջնական, քան թե անընդհատ գան ու անընդհատ տանեն։ Սահմանադրական փոփոխությունները հենց դրան են տանում։
– Մենք ճիշտ հակառակը գիտեինք, որ նախագահի ինստիտուտը երկրորդ պլան է մղվում, որ խորհրդարանն է դառնում կառավարող ուժ։
– Չէէէ, մեր էսօրվա նախագահը պիտի գա ու թույլ չտա այլեւս, որ մեր ժողովրդին քարուքանդ անեն։
– Բայց Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ դառնալու սահմանադրական իրավունք չունի։
– Բայց կուսակցության ղեկավար է, չէ, ու այդ պաշտոնում կղեկավարի։ Եկեք այդպես անենք, թող գա ու ինքն էլ մշտապես կառավարի։
– Ընդդիմադիր Գյումրիում այդպիսի՞ քարոզչություն եք արել։
– Գյումրին ընդդիմադիր չի, եթե Գյումրին իմանա, որ իմ նախագան մինչեւ վերջ մնալու ա ու ժողովրդին էս թալանչիներից փրկի, Գյումրին նախագահի կողմը կլինի։
– Այո, ՀՀԿ-ի նախագահի ստվերային պաշտոնից երկիրը կառավարելու հարցին երեկ նա հստակ պատասխանել է, որ դեմ է։
– Իհարկե, դեմ է, որովհետեւ ինքը մենակ… բայց ես մի բան եմ ուզում ասել՝ ուրեմն գել ու գազաններ բոլոր աշխարհում կան։ Պետություն չկա, որ գել ու գազան չունենա։ Հիմա այդ պետությունների նախագահները, երբ որ ուժեղ են լինում… այս Սահմանադրությունը հնարավորություն տալիս է ուժեղ լինելու մեր նախագահին ու այդ գազանությունները սահմանափակել։ Ես ուզում եմ էդպես լինի, որ ամեն անգամ չգան 5-10 տարով ու տանեն Էս ժողովրդին։ Պիտի մեկը լինի, որ ասի՝ արա, Էս իմ ժողովուրդն ա, է, տոռմուզ տվեք մի հատ սաղդ։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: