
Ոսկե գնդակ-2015. բուքմեյքերների կանխատեսումը

Արդեն մի քանի օր է, ինչ մարզական աշխարհը գիտի այն երեք ֆուտբոլիստներին, ովքեր պայքարելու են 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար: «Ոսկե գնդակի» հավակնորդներն են «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Նեյմարը, ինչպես նաև «Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Բուքմեյքերները սահմանել են իրենց գործակիցները տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների համար:
«Ոսկե Գնդակ-2015-ի» համար պայքարող ֆուտբոլիստներից ակնհայտ ֆավորիտ է համարվում Լիոնել Մեսսին, ում հաղթանակի գործակիցը տատանվում է 1,07-ից մինչև 1,12:
Կրիշտիանու Ռոնալդուի հաղթանակի գործակիցները տատանվում են՝ 7.5-13, իսկ Նեյմարինը` 9-13 ի միջև:
Սիրարփի Աղաբաբյան