Բաժիններ՝

«Բարսելոնան» ֆինանսական պրոբլեմների պատճառով կարող է վաճառել Մեսսիին և Նեյմարին

Բոլոր ֆուտբոլիստների աշխատավարձերը կազմում են ակումբի ընդհանուր բյուջեի 73 տոկոսը:

«Բարսելոնայի» ղեկավարությունը հույս ունի թեթևացնել աշխատավարձերի ցուցակը: Դա կլինի, եթե չերկարաձգվի պայմանագիրը Qatar Airways-ի` թիմի տիտղոսային հովանավորի հետ: Ակումբը ստիպված կլինի տնտեսել, դրա համար էլ հավանականություն կա, որ Մեսսին և Նեյմարը կվաճառվեն: Ըստ Daily Mail-ի տեղեկության, անհրաժեշտ միջոցների են տիրապետում միայն անգլիական թիմերը` «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

Որպես ֆինանսական պրոբլեմի լուծման այլընտրանքային տարբերակ՝ կատալոնացիները կարող են վաճառել «Քամփ Նոու» անունը:

Իսպանիայի առաջնությունում Մեսսին անցկացրել է 8 հանդիպում, խփել է 4 գնդակ և կատարել է 2 գոլային փոխանցում: 12 հանդիպումներում Նեյմարի հաշվին կա 14 խփած գնդակ և 6 գոլային փոխանցում:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս