
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևելյան մասում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլ նահանգի Կիգի քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 6,3 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան, հայտնում է korrespondent.net-ը: