
«Մեղադրանքներն, այնուամենայնիվ, լուրջ են, և ԱՄՆ-ն հաշվի կառնի Հայաստանի կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները». «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտնում է, որ «ուշադիր հետևում է քաղաքական սպանությունների և այլ ահաբեկչական գործողությունների ենթադրյալ դավադրության կազմակերպման մեջ մեղադրվող 21 անձանց ձերբակալությանը»:
«Ներկայումս մենք չգիտենք, թե արդյոք այս ձերբակալությունները որևէ սպառնալիք ներկայացնում էին Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Մեղադրանքներն, այնուամենայնիվ, լուրջ են, և Միացյալ Նահանգները հաշվի կառնի Հայաստանի կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները»,- դեսպանատնից փոխանցել են «Ազատությանը»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: