Բաժիններ՝

Նա պարզապես սուրճը քսում էր աչքերի ներքևի հատվածին

Աչքերի ներքևի հատվածների պարկերը տհաճություն են պատճառում շատերին: Դրանք հիմնականում ի հայտ են գալիս անքնության և գիշերն ուշ քնելու հետևանքով: Ձեզ ենք ներկայացնում մի պարզ հնարք, որը կօգնի ազատվել այս պարկերից:

Շատ դեպքերում, երբ էներգիայի պակաս ենք ունենում, սուրճ ենք խմում կամ որևէ քաղցր բան ենք ուտում: Այնուամենայնիվ, այս ամենը կարող է մի շրջապտույտի մեջ գցել մեզ, որից դժվար է դուրս գալը:

Արդյունքում՝ մուգ շրջանակներն ու պարկերը պատրաստ են: Այս ամենից ազատվելու համար պետք է դիմել դարձյալ սուրճի օգնությանը:

Կարող է տարօրինակ հնչել, սակայն սուրճը, իրոք, հրաշալի լուծում է այս հարցին: Բայց այն ոչ թե խմելու ենք, այլ՝ քսելու ենք աչքերի ներքևի հատվածներին:

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ այս պրոցեդուրան փորձել է մի ամերիկուհի, և արդյունքը նրան ուղղակի ապշեցրել է: Նա պարզապես աղացած սուրճը քսել է աչքերի ներքևի հատվածներին և սպասել է մի քանի րոպե:

Գաղտնիքն այն է, որ սուրճի մեջ առկա կոֆեինն օգնում է, որպեսզի աչքերի ներքևի հատվածների արյան անոթները սեղմվեն և վերացնեն տհաճ պարկերը:

Մարամասները՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս