Բաժիններ՝

Սեսկ Ֆաբրեգասը խռովություն է բարձրացրել Ժոզե Մոուրինիոյի դեմ

Իսպանացին պնդում է, որ իրեն դուր է գալիս աշխատել պորտուգալացու հետ:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ «Չելսիի» որոշ ֆուտբոլիստներ տրամադրված են Մոուրինիոյի դեմ: Ֆուտբոլիստներից մեկն ասել էր. «Ես ավելի լավ է պարտվեմ խաղը, քան այն հաղթեմ Մոուրինիոյի համար»:

Ըստ Goal.com-ի տեղեկության, պորտուգալացու դեմ խռովությունը կազմակերպել է Սեսկ Ֆաբրեգասը:

Իսպանացին արդեն մեկնաբանել է այդ նորությունը:

Կարդացեք նաև

«Ես կցանկանայի բացատրել իրավիճակը: Հակառակ տեղեկությունների, որոնք հայտնվել են որոշ կայքերում, ես բացարձակ երջանիկ եմ «Չելսիում»: Ես գերազանց հարաբերություններ ունեմ մարզչի հետ:

Հնարավոր է, որոշ մարդիկ կողքից փորձում են անկայուն վիճակ ստեղծել ակումբում, բայց ես վստահ եմ, որ մենք կվերականգնենք լավ խաղը և դուրս կգանք այս վիճակից»,- գրել է Ֆաբրեգասը թվիթերում:

Անգլիայի առաջնության 10 խաղերում Սեսկը կատարել է 1 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս