Բաժիններ՝

Սյուզան Պապյանը`աշխատանքի, կերտած դերերի և մշտապես երիտասարդ մնալու իր տարբերակի մասին. Life.panorama.am

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է 39-ամյա դերասանուհի Սյուզան Պապյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ», «Կոտրված սրտեր», «Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներից:

Սյուզան, առաջինը կցանկանայի պատմեք հեռուստատեսություն Ձեր մուտքի եւ անցած ճանապարհի մասին:

– Շատ տարիներ առաջ, երբ այսօրվա նման շատ հեռուստաալիքներ չկային, աշխատել եմ «Հ1»-ում որպես հաղորդավարուհի, որտեղից էլ սկսվեց իմ ճանապարհը այս ոլորտում: Հետագայում «Երեւան» հեռուստաալիքում իմ հեղինակային հաղորդումն եմ ունեցել: Այնուհետեւ Գոռ Վարդանյանի «Չգրված օրենք» ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացա, որն իմ առաջին ֆիլմը եղավ: Հետագայում հրավեր ստացա նաեւ «Որոգայթ» հեռուստասերիալից, որով էլ մուտք գործեցի «Շանթ» հեռուստաընկերություն:

Սյուզան, հեռուստադիտողը Ձեզ տեսնում է բացառապես «Շանթ» հեռուստաընկերության սերիալներում, հետաքրքիր է՝ ինչո՞վ է դա պայմանավորված, այլ հեռուստաընկերություններից հրավերներ չկա՞ն, թե այս հեռուստաընկերությունը Ձեզ համար հարազատ է դարձել:

11535795_1412101622452454_6341429668039024973_n

– Այնպես է ստացվել, որ այստեղ մեկ սերիալը ավարտվելուն պես հաջորդ սերիալում նկարահանվելու հրավերը շատ շուտ է ստացվում, եւ արդեն մեր տարիների համատեղ աշխատանքի ու ընկերության արդյունքում ես սիրով համաձայնվում եմ, քանի որ մեզ մոտ արդեն ընտանիքի նման ջերություն է կա, «Շանթ»-ը ասես իմ 2-րդ ընտանիքը լինի:

Սյուզան դերասանական կրթություն չունեք, դժվար չէ՞ր:

– Այո, ես դերասանական կրթություն չունեմ, բայց երկու բուհ եմ ավարտել, որոնց համաձայն իմ առաջին մասնագիտությամբ ես լրագրող եմ, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ հոգեբան: Դերասանական կրթություն չունենալով՝ դերերս միշտ զգալով եմ խաղացել, ինչը շատ ժամանակ շատ ավելի բնական է դարձրել հերոսուհիներիս խաղը: Իմ կերտած դերերը մշտապես բավականին բարդ են եղել, ես միշտ ճակատագրական կանանց եմ մարմնավորել: Երբեք դերերը հասկանալու եւ զգալու խնդիրներ չեն առաջացել, համապատասխան կրթություն չունենալուց առաջացած խնդիրները եղել են զուտ տեխնիկական: Սկզբնական շրջանում ես ամբողջությամբ մտնում էի դերի մեջ, բայց հետո դրանից դուրս գալը մի փոքր դժվար էր լինում: Ես ամբողջ սրտով եւ հոգով էի խաղում՝ ամբողջ հոգով ես գոռում էի, ամբողջ հոգով մտնում մարդասպանի կերպարի մեջ եւ այդ ամենը ինձ համար ուղղակի դժվար էր որպես մարդ: Բայց հիմա ուրախ եմ, որ այդ ամենն ամբողջությամբ անցել է, հիմա ես շատ արագ կարողանում եմ մտնել եւ դուրս գալ իմ դերերից: Իմ՝ դերասանական կրթություն չունենալը ինչ-որ տեղ օգնել է, որովհետեւ ես շատ զգացմունքային եմ խաղացել, արել եմ այն, ինչ զգացել եմ, առանց հատուկ համապատասան «օրենքների»: Երբեմն իմ կերպարները, ասես, իմ մարմինը օգտագործեն, դրդեն ինձ, որ այդ դերերը խաղամ:

Սյուզան, այդ ճանապարհին եղե՞լ է մեկն, ումից շատ բան եք սովորել:

– Ես սովորում եմ ամեն օր եւ բոլորից, սա իմ ապրելակերպն է: Ես սիրում եմ սովորել, մարդկանցից հավաքել այն ամենը, ինչ պետք է իմանալ: Ես կարող եմ սովորել փոքր երեխայից մինչեւ մեծ դերասաններ: Ես ասես գողանում եմ մարդկանցից այն, ինչ պետք է ինձ: Հենց այդ հատկությունս ինձ օգնում է կերտել իմ դերերը:

Ինչպես նշեցիք, կերտել եք ճակատագրական կանանց կերպարներ, հետաքրքիր է՝ Ձեզ համար տարբերություն կա՞, թե ինչ որակի մարդու եք ներկայացնելու Ձեր դերով:

– Իհարկե, տարբերություն կա, բայց ոչ չարի եւ բարու միջեւ: Ինձ համար կարեւորը այն է, որ դերը, կերպարը լինի գունավոր: Ես չեմ սիրում ուղղակի բարի կամ չար կերպարներ մարմնավորել, գերադասում եմ, երբ կերպարը իրենից խորը իմաստ է արտահայտում, եթե ես բարի կերպար եմ մարմնավորում, պետք է հասկանամ, թե ինչու է նա բարի. սիրում եմ շարունակական կերպարներ:

Դուք «Սիրո գերին» սերիալում մարմնավորել եք մարդասպանի, ով ուներ հոգեկան լուրջ շեղումներ, հետաքրքիր է՝ մարդկանց ընկալման հարցում խնդիրներ չե՞ն առաջացել այդ դերից հետո:

syuzan

– Իմ բախտը բերեց, որ մարդկանց վատ մեկնաբանությունները ուղղված էին հենց իմ կերպարին, ինձ մարդիկ չնույնացրին իմ կերպարի հետ: Թեպետ այդ շրջանում, երբ փողոցում մարդիկ ուզում էին մոտենալ ինձ, կարծես թե վախենային, քանի որ Լիլիին էին մոտենում, բայց անկեղծ ասած, ինձ համար կարեւոր էր, որ այդ կնոջը մարդիկ խղճային եւ հասկանային, թե օրինակ ինչո՞ւ է նա գնում այդքան սարսափազդու քայլերի:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս