
Քարդաշյան քույրերի նոր՝ գայթակղիչ ֆոտոսեսիան

Քիմ Քարդաշյանի քույրերը՝ 31-ամյա Քլոե Քարդաշյանն ու 18-ամյա Քայլի Ջենները, ուրախացրել են իրենց երկրպագուներին նոր՝ անկեղծ լուսանկարների շարքով: Աղջիկները լուսանկարվել են պիկանտ ֆոտոսեսիաներում, հայտնում է The Daily Mail-ը:
Քլոե Քարդաշյանը ամբողջությամբ մերկացել է ֆոտոսեսիայի համար, որը իր տեղը կգտնի նրա Strong Looks Better Naked մեմուարներում: Գրքում նա իր երկրպագուներին կպատմի ավելորդ քաշի դեմ իր պայքարի մասին: Քլոեն երկար ժամանակ պայքարել է ցածր ինքնագնահատականի դեմ: 2013-ին Լամար Օդոմից բաժանվելուց հետո Քլոեն սկսեց զբաղվել իր մարմնով:
Լուսանկարներում նա կեցվածք է ընդունում մերկ՝ ծածկված ընդամենը սպիտակ սավանով:
Իսկ Քայլիի նոր ֆոտոսեսիան տեղի է ունեցել Կալիֆոռնիայի անապատում: Ֆոտոսեթի հեղինակն է ուկրաինացի երիտասարդ fashion-լուսանկարիչ Սաշա Սամսոնովան: