Բաժիններ՝

«Տոտենհեմ» – «Լիվերպուլ» 0:0. Ես ավելին չէի սպասում առաջին խաղից, դրա համար բավարարված եմ. Յուրգեն Կլոպ

Մերսիսայդցիների գլխավոր մարզիչը գտնում է, որ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում իր թիմը զարմացրել է «Տոտենհեմին»:

Ես բավարարված եմ մեկնարկով և ավելին չէի սպասում: «Տոտենհեմը» շատ ուժեղ թիմ է: Մեր առաջին խաղը գերազանց ստացվեց և մենք զարմացրինք մրցակցին:

Գլխավոր պրոբլեմը նրանում է, որ երբ գնդակը մեր մոտ էր, մենք բավականաչափ սառնասիրտ չէինք և չօգտագործեցինք մեր ուժեղ կողմերը: Թիմը չափազանց խառնաշփոթ էր գործում և չէր գտնում ճիշտ տարբերակներ հարձակման շարունակության համար: Մենք պահեր ունեինք և ընդհանուր առմամբ խաղը հոյակապ ստացվեց»,- ասել է Կլոպը Sky Sports-ին:

Գերմանացի մասնագերի ղեկավարությամբ «Լիվերպուլի» առաջին խաղը ավարտվեց ոչ ոքի (0:0):

«Կարմիրները» 13 միավորով զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս