
Շմայս 2-րդի հայտնությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակակից գրող, թատերագիր, բանաստեղծ, հետն էլ դերասան Վահրամ Սահակյանը նորից սկսել է սպառնալ, այս անգամ լրագրողներին, մեջբերում ենք բառացի։ «Զգուշացնում եմ, եթե կա մեկ մամուլի միջոց, որն այս օրերին իմ մասին թեկուզ կես բառ է գրել կամ հիմա է գրում, կգրի, ես այնպես կանեմ, որ նա կողբա, կմխկտա իր, իր ընտանիքի անդամների եւ բոլոր հարազատների հետ միասին։
Ես չեմ սպառնում՝ կանեմ»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է Վահրամ Սահակյանը։ Վահրամ Սահակյանի «սթրեսային» օրերն սկսվեցին այն ժամանակ, երբ քաղաքապետարանը հայտարարեց, որ բնակարան է նվիրում նրան, հաղորդավարուհի Զառա Արամյանին եւ երգահան Դավիթ Ամալյանին։
Դե, քանի որ Վահրամ Սահակյանի կերպարն էլ ոչ միանշանակ է ընդունվում մեր հասարակության կողմից, շատերը քննադատեցին այն փաստը, որ գրողին բնակարան են նվիրում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: