
Ռուսաստանի հետ երկխոսությունը պարտադիր է. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ ու պարտավոր է երկխոսություն վարել Մոսկվայի հետ, հայտնում է The Moscow Post-ը:
«Դուր է գալիս, թե դուր չի գալիս Ռուսաստանի քաղաքականությունը, երկխոսություն, խոսակցություն Ռուսաստանի հետ վարել հարկավոր է, պարտադիր է: Սակայն, որպեսզի նման խոսակցություն տեղի ունենա, ժամանակ է հարկավոր»,- նրա խոսքերը մեջբերում է պարբերականը:
Ներկայում Մարգվելաշվիլին այցով գտնվում է ԱՄՆ-ում:
Սեպտեմբերի 29-ին Վրաստանի նախագահը կայցելի Վաշինգտոն, որտեղ պլանավորված է նրա հանդիպումները կոնգրեսմենների, այդ թվում՝ սենատոր Ջոն Մակ-Քեյնի հետ:
Վաշինգտոնում նա հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահների, բիզնեսի ներկայացուցիչների հետ: