Բաժիններ՝

10 ճշմարտություն Պաոլո Կոելիոյից

Takprosto.cc կայքը գրում է, որ Պաոլո Կոելիոն ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկն է: Նրա գրքերը վաճառվում են միլիոնավոր տպաքանակներով:

1. Երազանքի իրականացմանը միայն մեկ բան է խոչընդոտում՝ անհաջողությունից վախենալը:

2. Միշտ ասա այն, ինչ զգում ես, և արա այն, ինչ մտածում ես: Լռությունը ճակատագրեր է կոտրում…

3. Եթե մարդը քոնն է, ուրեմն քոնն է, իսկ եթե նրան մեկ այլ բան է ձգում, նրան ոչինչ չի պահի: Բացի դա՝ նրա վրա ոչ նյարդեր, ոչ ժամանակ ծախսելու անհրաժեշտություն չկա:

4. Երջանկությունը երբեմն չի գալիս՝ որպես բարեգործություն. հաճախ այն հաղթանակ և նվաճում է:

5. Երբեք չի կարելի հրաժարվել երազանքից:

6. Երազանքները սնում են մեր հոգին, ինչպես սնունդն է սնում մարմինը: Քանի անգամ էլ կյանքում պարտություն կրեք և տեսնեք, թե ինչպես են կոտրվում մեր հույսերը, մենք, միևնույն է, պետք է շարունակենք երազել:

7. Այնտեղ, ուր մեզ սպասում են, մենք միշտ հայտնվում ենք ճիշտ ժամանակին:

8. Երեխան մեծահասակներին կարող է երեք բան սովորեցնել՝ ուրախանալ առանց որևէ պատճառի, միշտ իր համար զբաղմունք գտնել, համառել:

9. Նշանակություն չունի՝ ինչ են մտածում մյուսները, քանի որ ամեն դեպքում ինչ-որ բան կմտածեն: Դրա համար էլ թուլացեք:

10. Ամեն ինչ միշտ լավ է ավարտվում: Եթե ամեն ինչ վատ է ավարտվել, նշանակում է՝ դա դեռ ավարտը չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս