Բաժիններ՝

Ես սիրում եմ նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ. Արմենչիկ

Երգիչ Արմենչիկը (Արմեն Գոնդրաչյան) ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իրեն ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելուն և և դրան հետևած քննադատություններին։ Նա գրել է.

«Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը և նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար՝ «վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում»:

Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար, ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաև իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր, առ իմ ժողովորդ:

Ես սիրում եմ իմ ժողովրդին՝ բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ, ես սիրում եմ ձեզ՝ անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին:

#ՍերըՀաղթահարումԷԱտելությունը

Օգտվելով այս եզակի հնարավորությունից, ուզում եմ հրավիրել բոլորիդ իմ առաջիկա համերգին Հոկտեմբերի 9-ին «Microsoft” թատրոնում, Լոս Անջելեսում, որի տոմսերը գրեթե սպառված են :

Շնորհակալություն»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս