Անընդհատ հոգնածություն զգալու 14 պատճառ
Միշտ «քամված եք» ինչպես կիտրո՞նը: Պրոբլեմը միայն քիչ քնելու մեջ չէ: Կան բազմաթիվ ոչ ակնհայտ պատճառներ, ըստ որոնց` հոգնածության զգացողությունը դառնում է մարդու համար սովորական վիճակ:
1. Դուք բաց եք թողնում մարզումները, երբ հոգնում եք:
Եթե Դուք բաց եք թողնում մարզումը` էներգիայի պահպանման համար, ապա դա իրականում աշխատում է Ձեր դեմ: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները բարձրացնում են դիմացկունությունը, ստիպում են սրտանոթային համակարգին ավելի էֆեկտիվ աշխատել և հյուսվածքներին ավելի շատ թթվածին են հասցնում: Այնպես որ, մյուս անգամ, երբ ցանկություն է հայտնվում հոգնած պառկել բազմոցին, գնացեք զբոսանքի:
2. Դուք բավականաչափ ջուր չեք խմում:
Նույնիսկ մի փոքր ջրազրկումը (2 տոկոս նորմայից քիչ) լրջորեն ազդում է օրգանիզմի հնարավորությունների վրա: Ջրազրկումը հանգեցնում է արյան ծավալի փոքրացմանը, որի արդյունքում արյունն ավելի խիտ է դառնում: Սիրտն այդպիսի արյունը չի կարողանում արդյունավետ մղել, քանի որ խիտ արյան արագությունը էականորեն իջնում է: Իսկ ժամանակը, որը անհրաժեշտ է թթվածնին այն բանի համար, որպեսզի հասնի մկաններին և օրգաններին, էականորեն մեծանում է:
3. Դուք քիչ եք երկաթ օգտագործում:
Երկաթի պակասն օրգանիզմում ստիպում է Ձեզ թուլություն զգալ: Հարկավոր է սակավարյունության ռիսկն իջեցնելու համար մեծացնել երկաթի օգտագործումը. ուտել ավելի շատ տավարի միս, լոբեղեն, հավկիթ, ընկուզեղեն: Այս բոլորն ավելի լավ է համատեղել վիտամին C պարունակող մթերքների հետ:
4. Դուք պերֆեկցիոնիստ եք:
Կատարելության հասնելու (որը հնարավոր չէ) անընդհատ ձգտումը ստիպում է Ձեզ ավելի շատ աշխատել, քան հարկավոր է:
5. Դուք ճանճից փիղ եք սարքում:
Երբ Դուք ամեն անգամ փոքր անհաջողությունը մեծ պրոբլեմ եք դարձնում և անընդհատ գտնվում եք անհանգիստ վիճակում, ապա դա կարող է պարալիզացնել
Ձեզ և, ի վերջո, հասցնել լիակատար բարոյական հյուծվածության: Թարմ օդը, մեդիտացիան և ուղղակի զրույցն ընկերոջ հետ կարող են ստիպել Ձեզ այլ կերպ ամեն ինչ պատկերացնել և ձերբազատվել անհանգիստ վիճակից:
6. Դուք բաց եք թողնում նախաճաշը:
Կերակուրը, որն ուտում եք, վառելիք է Ձեր մարմնի համար, և, երբ Դուք քնած եք, Ձեր օրգանիզմը շարունակում է օգտագործել այն, ինչ կերել եք ընթրիքին: Այնպես որ, երբ Դուք առավոտյան արթնանում եք, պետք է նորից «լիցքավորել» նախաճաշը:
7. Դուք օգտագործում եք անառողջ սնունդ:
Բազմաթիվ մթերքներ պարունակում են ավելորդ շաքար և հասարակ ածխածին, որոնք կարող են շատ արագ բարձրացնել Ձեր արյան մեջ շաքարի մակարդակը: Արյան մեջ շաքարի մակարդակի անընդհատ տատանումները կարող են հոգնածություն առաջացնել:
8. Դուք չեք կարողանում «ոչ» ասել:
Մարդիկ, ովքեր ցանկանում են բոլորին գոհացնել, հաճախ գործում են ի վնաս իրենց երջանկության և էներգիայի:
9. Ձեր գրասենյակում անկարգություն է տիրում:
Թափթփված սեղանը հոգեբանորեն քայքայում է Ձեզ:
10. Դուք աշխատում եք առանց արձակուրդի:
Աշխատանքից անջատվելը և իրական հանգստությունը թույլ են տալիս մտքին և մարմնին վերականգնել ուժերը, որից հետո նոր կարելի է վերադառնալ աշխատանքին:
11. Դուք մեկ բաժակ գինի եք խմում քնելուց առաջ:
Սկզբում ալկոհոլը ճնշում է կենտրոնական նյարդային համակարգն ու թուլացնում է մարդուն, բայց վերջնական հաշվում այն հանգեցնում է քնի խանգարմանը:
12. Դուք քնելուց առաջ ստուգում եք էլեկտրոնային փոստը:
Համակարգչի մոնիտորի լույսը կարող է խախտել օրգանիզմի բնական ռիթմը և ճնշել մելատոնինի արտադրությունը, որն օգնում է կարգավորել քնի փուլերը:
13. Դուք օրվա ընթացքում շատ եք կոֆեին ընդունում:
Ոչ մի վատ բան չի պատահի, եթե Դուք խմեք օրը 3 բաժակ սուրճ: Բայց այդ քանակից ավելի օգտագործելը կարող է առաջացնել քնի փուլերի խախտում:
14. Դուք հանգստյան օրերին ուշ եք պառկում քնելու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը