Բաժիններ՝

Փերիս Հիլթոնի կյանքի կանոնները

Ես թերթեր չեմ կարդում: Միայն նկարներն եմ նայում, որպեսզի հիշեմ, թե անցած շաբաթ ինչ եմ հագել ու ինչքան լավ տեսք եմ ունեցել:

Ես պապիկիս առաջին թոռնիկն էի: Երբ ծնվեցի, բոլորը հիացած էին, անընդհատ ինձ լուսանկարում էին ու անվանում Գրեյս Քելի: Փոքր հասակից գիտեի, որ ուզում եմ սպիտակամաշկ պատկեր դառնալ:

Չգիտեմ՝ ինչո՞ւ են բոլորը ցանկանում հայտնի դառնալ: Ամեն ինչից դատելով՝ մտածում են, թե դա հեշտ գործ է:

Մեկ անգամ հագած հագուստն այլևս երբեք չեմ հագնում: Տալիս եմ բարեգործական աճուրդներին: Իսկ որոշ յուրահատուկ հագուստներ պահում եմ ապագա աղջիկներիս համար: Հուսով եմ՝ նրանց դուր կգան:

Կարդացեք նաև

Եթե երեխաներիս անհանգստացնեն պապարացիները, խորհուրդ կտամ նրանց վրա շատ ուշադրություն չդարձնել ու ոչ մի հիմարություն չանել, օրինակ՝ միջնամատ ցույց չտալ: Դրանից վատ տեսք ես ունենում, իսկ լուսանկարիչն այդ նկարից ավելի շատ գումար է աշխատում:

Ես չեմ նախանձում: Չեմ հասկանում, թե մարդիկ ինչու են նախանձում: Եթե մարդկանց ամենայն բարիք կամենաս, քո կարման էլ ավելի լավը կդառնա:

Ես կուզենայի հանդիպել Մերիլին Մոնրոյին: Իմ տանն ամենուրեք նրա նկարներն են: Նա այն մարդկանցից է, ում մասին միշտ խոսել են ու կխոսեն:

Համոզված չեմ, որ իմ մասին կխոսեն, երբ լինեմ 75 տարեկան:

Ազատության մեջ լինելու ամենալավ բանը մորդ գրկելու հնարավորությունն է: Դա ինձ անհրաժեշտ էր, որովհետև բանտում ոչ ոքի չէի կարող գրկել:

Հրաշալի երեկույթը սկսվում է հրաշալի հյուրերից:

Ես բրենդ եմ: Իմ աշխատանքն այդ բրենդի ճանաչելիությունն ու կապիտալիզացիան ապահովելն է:

Ճգնաժամն ինձ չի անհանգստացնում: Իմ փողերը հուսալի բաժնետոմսերի մեջ եմ ներդրել:

Ինչ-որ մեկն ինձ ասել է, թե սեքսը սկսում է դուր գալ, երբ ավանդույթ է դառնում: Տեսնենք:

Ամենասարսափելի մեղքը տխուր լինելն է: Նաև՝ ուրիշներին թույլ տալ քեզ ուղղորդել, թե ինչ պետք է անես:

Ամեն օրն արժե այնպես ապրել, ինչպես քո ծննդյան օրը:

Թարգմանությունը՝ 168.am-ի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս