Առօրյայում քացախի օգտագործման 10 անսովոր միջոց
Marketium.ru կայքը ներկայացրել է առօրյայում քացախի օգտագործման 10 անսովոր միջոց:
1. Լվացարանի խցանումը վերցնելու դեպքում. Լվացարանի մեջ նախ կես բաժակ սննդի սոդա լցրեք, ապա ավելացրեք մեկ բաժակ քացախ: Ռեակցիայի արդյունքում լվացարանը կմաքրվի:
2. Կպչուն ժապավենի հետքերը մաքրելու դեպքում. Քացախը քսեք անհրաժեշտ հատվածին, թողեք մի քանի րոպե, ապա լավ մաքրեք:
3. Վերացնում է տհաճ հոտը: Եթե աղբանամից տհաճ հոտ է գալիս, մի փոքր հաց վերցրեք, դրա վրա քացախ ավելացրեք, և դրեք աղբամանի մեջ: Ամբողջ գիշեր թողեք և առավոտյան արդեն տհաճ հոտ չեք զգա:
4. Ունիվերսալ մաքրող միջոց: Քացախն ու ջուրը խառնեք, մի քանի կաթիլ մաքրող միջոց ավելացրեք, ապա լավ խառնեք:
5. Թակարդ ճանճերի համար: Խնձորի քացախը լցրեք բաժակի մեջ, սննդի տոպրակով փակեք այն՝ բաց թողնելով միայն մի փոքր հատված:
6. Հագուստն առանց արդուկի արդուկելու համար: 1 բաժին քացախը խառնեք 3 բաժին ջրի հետ: Այն հավասարապես լցրեք լվացած հագուստի վրա: Երբ խոնավությունն անցնի, հագուսը կուղղվի:
7. Կատուն այլևս ձեր բազմոցը չի ճանկի: Մի փոքր քացախ քսեք բազմոցին, և ձեր կատվին այդ հոտը դուր չի գա:
8. Երկարացրեք ծաղիկների թարմ մնալու ժամանակը: Ջրի մեջ մի փոքր քացախ ավելացրեք, և ծաղիկներն առավել երկար թարմ կմնան:
9. Ակնոցը փայլեցնելու համար: Պարզապես ակնոցը մաքրեք քացախով:
10. Մաքրեք տապական: Տապակայի մեջ քացախ և ջուր լցրեք, թողեք 5 րոպե:
Թարգմանությունը 168.am-ի