Բաժիններ՝

Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների առաջնորդների միասնական հայտարարությունը

Մենք` Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցության ավագ հովիվներս,

– առաջնորդվելով Աստվածաշունչ մատյանով, որի համաձայն` Աստված մարդուն ստեղծեց տարասեռ` այր և կին, օրհնեց նրանց ամուսնական միությունը և որդեծնությունը,

– կարևորելով ավանդական մոնոգամ ընտանիքի իրավական ամրագրման նշանակությունը,

– հաշվի առնելով մեր հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխման գործընթացը,

հարկ ենք համարում ներկայացնելու մեր նկատառումները Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի Հոդված 34.-ի 1-ին կետի վերաբերյալ:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում միջազգային մասշտաբով ինտենսիվացել են քրիստոնեական արժեհամակարգի և մասնավորապես` ավանդական ընտանիքի ինստիտուտի աղճատման և խեղաթյուրման փորձերը: Նույնասեռականության և գենդերային ինքնության համաշխարհային արշավի այդ ալիքը ջանում է իր ազդեցությունից դուրս չթողնել և ոչ մի ազգ:

Ուստիև, որպես Ավետարանական ընտանիքի եկեղեցիների առաջնորդներ` մենք պարտավոր ենք դրսևորել վճռականություն և ներկա ու ապագա սերունդներին զերծ պահել այս ազգակործան և աստվածաշնչյան ընտանիքի մոդելը խաթարող շարժումից:

Մեր համոզմամբ` բացառապես տարասեռ անձանց միջև ամուսնական միության և ընտանիքի մոդելը պետք է իր արտահայտությունը գտնի նաև Մայր օրենքի` Սահմանադրության մեջ:

Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի Հոդված 37.-ի 1-ին կետում արձանագրված է. «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»:

Ողջունելի է, որ նախագծի հեղինակները գործող Սահմանադրության նույնաբովանդակ հոդվածի համեմատ` տեքստի մեջ ավելացրել են «միմյանց հետ» բառակապակցությունը, ինչն, անկասկած, ուժեղացնում է ամուսնության ընկալումը որպես մեկ կնոջ և մեկ տղամարդու միջև միություն: Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ սույն դրույթն առավել հստակեցման կարիք է զգում` բացառելու համար ամուսնության և ընտանիք կազմելու իրավունքի առաձգական մեկնաբանությունը:

Հատկանշական է, որ Հոդված 34.-ի 1-ին կետի բովանդակությունը չի գոհացրել Վենետիկի հանձնաժողովին, որի անդամներն իրենց եզրակացության մեջ այս ձևակերպումը դիտարկել են որպես միասեռական ամուսնությունների իրավական խոչընդոտ` կոչ անելով վերանայել այն:

Հաշվի առնելով սույն հանգամանքը` մենք հորդորում ենք ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին` այս հույժ կարևոր հարցում տեղի չտալ միջազգային կառույցների կարծիքներին: Ավելին` մենք կոչ ենք անում կատարել Հոդված 34.-ի 1-ին կետի առավել հստակ և որոշակի սահմանման վճռական քայլ, ինչի արդյունքում ամուսնությունը բացառապես կմեկնաբանվի որպես կնոջ և տղամարդու միջև դաշինք: Այս է պահանջում Սուրբ Գիրքը` Աստվածաշունչը, քրիստոնեական բարոյականությունը, ողջամտությունը, մեր ազգի դարավոր հոգևոր, մշակութային և մտավոր նկարագիրը:

Մենք հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը` մասնակցություն բերելու հիշյալ հարցի շուրջ անհրաժեշտ քննարկումներին:

Օրհնությամբ և աղոթքով`

Համագործակցության ներկայիս համակարգող`
Վերապատվելի, դոկտոր Լևոն Պարտագճյան
Եպիսկոպոս, վերապատվելի, դոկտոր Ռուբիկ Թումանյան
Վերապատվելի, դոկտոր Արթուր Սիմոնյան
Վերապատվելի, դոկտոր Ռաֆայել Գրիգորյան
Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31