Ամենատարօրինակ և արտասովոր ֆոբիաներ
Եթե դուք ամաչում եք այն փաստից, որ վախենում եք բարձրությունից, սարդերից կամ շներից, ապա իմացեք որ ամաչելու կարիք չկա, մանավանդ եթե համեմատեք դրանք ստորև բերված վախերի հետ:
Դեյպնաֆոբիա– Վախ ճաշի ժամանակ խոսելուց. այդ ֆոբիայի պատճառով մարդիկ հազվադեպ են հյուր գնում:
Էկկլեզիոֆոբիա- Վախ եկեղեցիներից և հոգրևորականներից:
Էյզոպտրոֆոբիա- Վախ ամեն տեսակի հայելիներից, այդ մարդիկ խուճապային վախենում են՝ պատկերացնելով, որ հայելու մյուս կողմում ուրիշ աշխարհ է:
Գենուֆոբիա- Պաթոլոգիական վախ ծնկներից: Անձը, ով տառապում է գենուֆոբիայով, երբեք չի հագնի կարճ շրջազգեստ, իսկ ուրիշի բաց ծնկներն իր մոտ տհաճության զգացում են առաջ բերում:
Նոմաֆոբիա– Առանց բջջային հեռախոսի, առանց կապի մնալու վախ: Թերևս ամենաարդիական վախը մեր օրերում:
Մետրաֆոբիա- Վախ պոեզիայից: Մարդը, ով տառապում է մետրաֆոբիայով,վախենում է կարդալուց:
Օկտոֆոբիա- Վախ 8 թվից
Էրգոֆոբիա- Վախ աշխատելուց:
Օմֆոլոֆոբիա- Վախ պորտերից: Մարդիկ, ովքեր տառապում են այս ֆոբիայով, վախենում են, որ ինչ-որ մեկը կպնի իր պորտին, սարսափում են նայել կամ մտածել ուրիշի պորտի մասին: