Բաժիններ՝

Դա երազանք է, հնարավորություն ունենալ՝ մարզելու այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին Մխիթարյանն է. Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը թիմի երկրպագուների հանդիպման ժամանակ գովաբանել է Հայաստանի հավաքականի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Դա երազանք է, հնարավորություն ունենալ՝ մարզելու այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին Մխիթարյանն է»,- «Բորուսիայի» գլխավոր մարզչի խոսքերն է ցիտում լրագրող Քրիստին Մարկոֆը` իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Բորուսիան» հաղթանակի է հասել ավստրիական «Վոլֆսբերգերի» նկատմամբ` 1:0 հաշվով, որտեղ Մխիթարյանն աչքի է ընկել գոլային փոխանցումով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս