Բաժիններ՝

Պաբլո Օսվալդոյի ռեինկարնացիան, Կևին Դե Բրոյնեն «Մանչեսթեր Սիթիում» է. տրանսֆերային նորություններ

Դե Բրոյնեի վերադարձը

Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Կևին Դե Բրոյնեի նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է: Բայց «Վոլֆսբուրգը» չի պատրաստվում էժան վաճառել իր առաջատարին: Առաջարկությունով դիմած «Մանչեսթեր Սիթիի» համար 50 մլն ֆունտը միանգամայն ընդունելի գումար է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ «քաղաքայինները» վաճառելու են Ջեկոյին:

Դե Բրոյնեն հարվածային մրցաշրջան է անցկացրել` 58 հանդիպումներում խփելով 18 գնդակ և կատարելով 28 գոլային փոխանցում: Բելգիացին ճանաչվել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ: Չնայած որ «Վոլֆսբուրգի» ղեկավարները ժխտում են ֆուտբոլիստի վաճառքի հնարավորությունը, Կևինը չի բացառում ԱՊԼ վերադառնալը:

Օսկվալդոյի ռեինկարնացիան

Վերջին տարիներին Պաբլոն, փոխելով մի քանի ակումբ, տեղափոխվեց «Պորտու»՝ որպես ազատ գործակալ: Արգենտինյան արմատներով իտալացին իրեն շատ լավ դրսևորել էր Իտալիայում և նույնիսկ «Ռոմայի» առաջատարներից մեկն էր, բայց 1 տարին «Յուվենթուսում» և վաճառքը «Սանդերլենդին» փոխեցին Օսվալդոյի կարիերան: 2014-15թթ. հարձակվողը վարձավճարով հանդես է եկել «Բոկա Խունիորսի» կազմում, որտեղ 11 հանդիպումներում խփել է 3 գնդակ: Պաբլոյի համար «Պորտու» տեղափոխվելը նորից իրեն դրսևորելու լավ շանս է: Պորտուգալացիները կարողանում են աշխատել տաղանդավոր, բայց անհայտ կամ մոռացված ֆուտբոլիստների հետ:

Ալի Սիսոկոն տեղափոխվեց «Պորտու»

Ֆրանսիացի պաշտպանը «Պորտու» է տեղափոխվել «Ասթոն Վիլլայից», որի կազմում 2014-15թթ. մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում: 2008-09թթ. Ալին արդեն հանդես եկել է «Պորտուի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս