Բաժիններ՝

Բարտոմեուն ընտրել է Ոսկե գնդակի իր թեկնածուներին

«Marca»-ն մեջբերում է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի խոսքերը, ով հայտնել է, որ կատալոնական թիմի հարձակման գծի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարը արժանի են կազմել Ոսկե գնդակի թեկնածուական եռյակը.

«Մեսսին, Նեյմարը և Սուարեսն արժանի են և պետք է լինեն Ոսկե գնդակի երեք թեկնածուները»,- նշել է Բարտոմեուն:

Նա նաև նշել է, որ իր ընտրությունը կապված չէ իր՝ կատալոնական ակումբի նախագահը լինելու հետ:

Եթե Նեյմարը ու Սուարեսը դեռ չունեն Ոսկե գնդակ, ապա թիմի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի քառակի դափնեկիր է:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս